Հավաստագիր են ստացել 1610 հավակնորդ
Ավարտվել է հոկտեմբերի 2-19-ը հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի/ հավաստագրի/ համար հավակնորդների քննությունները: Այս փուլում քննությանը մասնակցության դիմում էին ներկայացրել 122 հավակնորդ, որից քննության գրավոր և բանավոր փուլերը դրական արդյունքներով հանձնել և հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք` հավաստագիր են ստացել 79 մասնակից, 1 հավակնորդ չի ներկայացել քննության և 42 հավակնորդ չեն հաղթահարել քննության արդյունքները:
Այսպիսով 2011թ-ից առայսօր հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի/ հավաստագրի/ համար դիմել են 2123 հավակնորդ և հավաստագիր են ստացել 1610 հավակնորդ:
Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ԿԳՆ Արմեն Աշոտյանը: