09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2012

Կառավարության ծրագրի վրա քրտինք չի թափվել. Արամ Աբրահամյան/վիդեո/

Տասնութ տարի գլխավոր խմբագիր աշխատած Արամ Աբրահամյանը շատ տեքստեր է կարդացել ու գիտի՝ որի վրա է քրիտինք թափված: Կառավարության այս ծրագրի վրա ջանք չէին թափել, եւ նրա կարծիքով՝  քրիտինք թափված չէ, որովհետեւ փետրվարին նախագահական ընտրություններ են, եւ նոր կառավարություն է ձեւավորվելու:՛՛ Գուցե նույն կազմը մնա, բայց ծրագիր պիտի գրվի՛՛,- ասաց նա: ԲՀԿ-ի պահվածքը չի զարմացնում […]

Վանում կրկին երկրաշարժ է գրանցվել

Վանում կրկին երկրաշարժ է գրանցվել` Ռիխտերի սանդղակով 5 բալլ ուժգնությամբ, հաղորդում է “Sabah”-ը: Ըստ նախնական տեղեկությունների` զոհեր եւ ավերածություններ չեն եղել: Էպիկենտրոնը գտնվել է Քարագյունդուզ գյուղում: Վանում ստորգետնյա ցնցումները չեն դադարում նախորդ տարվա հոկտեմբերից: 2011-ի հոկտեմբերի 23-ին այնտեղ 7,2 բալլ ուժգնությամբ հզոր երկրաշարժ տեղի ունեցավ: Ավելի քան 600  հազար մարդ զոհվեց, վնասվածքներ ստացան 4 հազարը: […]

Չլինելով իշխանություն՝ չլինել ընդդիմություն դժվար է. Արտակ Զաքարյանը՝ ԲՀԿ- ի մասին

ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն այսօր,լրագրողների հետ հանդիպմանը,  խոսելով կառավարության ծրագրի մասին, այն իրատեսական համարեց: Նրա խոսքով՝ ՛՛Ծրագիրն ունի կիրառական բարձր նշանակություն, իր գործառույթներին տիրապետող արհեստավարժ նորաստեղծ կառավարությունն ի զորու է լինելու կյանքի կոչել այն՛՛ ,- նշեց նա: Զաքարյանը կարծիք հայտնեց, որ հինգ տարի անց հնարավոր է լինելու արձանագրել […]

Հայտնի է երգացանկը, որով Հայաստանը կներկայանա “Նոր ալիք-2012”-ին /վիդեո/

Արդեն հայտնի է դարձել, թե ինչ երգացանկով հուլիսի 14-24-ին Յուրմալայում կայանալիք “Նոր ալիք-2012”-ին կներկայանա  “Suren Arustamyan Blues Band”-ի վոկալիստ, կիթառահար, “Հայ սուպերսթար-4” նախագծի մասնակից Սուրեն Առուստամյանը: Նա կներկայացնի Էրիկ Քլփեթոնի “Change The World” երգը կամ Ջո Քոքերի երգացանկից ինչ-որ հայտնի երգ: Որպես երկրի հիթ կհնչի “Ով սիրուն, սիրուն”-ը, իսկ սեփական հիթ ժանրում Սուրենը կներկայացնի նոր […]

Լենինգրադյանով երթեւեկությունը սահմանափակվել է

Լենինգրադյան փողոցի ուղետարի կառուցման շինարարական աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 25-ի ժ.1300-ից ժամանակավորապես սահմանափակվել է երթեւեկությունը Լենինգրադյան փողոցի՝ Հալաբյան փողոցից մինչեւ Ծիծեռնակաբերդի խճուղի ճանապարհահատվածի 4 երթեւեկելի գոտիներով, հաղորդում են Երեւանի քաղաքապետարանից: Լենինգրադյան փողոցի հիշյալ ճանապարհահատվածի երկու երթեւեկելի գոտի­ներով տրանս­պոր­տային հոսքերի երթեւեկությունը կազմակերպվելու է Կիեւյան կամրջից դեպի Լենինգրադյան փողոցի, այնուհետեւ նաեւ՝ Ծիծեռնակաբերդի խճուղու ուղղությամբ, իսկ հանդիպակաց ուղղությամբ […]

Արցախը Հայաստանի մի մա՞րզն է

Քաղաքագետ Արմեն Աղայանի կարծիքով, Ղարաբաղում  սպասվող նախագահական ընտրությունները  ձեւական բնույթ են կրում, քանի որ Արցախը Հայաստանի մի մարզն է :  Նա նման հայտարարություն արեց լրագրողների հետ հանդիպմանը: “Եթե այդպես չէ, ապա ինչպես է մի պետության նախագահը գալիս Հայաստան եւ աշխատում Հայաստանի վարչապետ, ուրեմն Ղարաբաղը Հայաստանի մարզ է, չէ՞”,-ասաց քաղաքագետը: Ասուոլիսի մյուս բանախոսը` ԲՀԿ խմբակցության պատգամավոր […]

Կշահագրգռենք ֆրանսիացի գործարարներին մեր բարեկամ քաղաքում ներդրումներ կատարել. Մարսելի քաղաքային համայնքի նախագահ

Երեւանի եւ Մարսելի միջեւ ստորագրված բարեկամության եւ համագործակցության համաձայնագրի 20 ամյակի կապակցությամբ պաշտոնական այցով Մարսելում գտնվող Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մարսելի քաղաքային համայնքի նախագահ Օժեն Կազելիի հետ: Այդ մասին  Henaran.am -ին հաղորդում Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Շնորհակալություն հայտնելով քաղաքային համայնքի նախագահին ընդունելության համար, Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել Մարսելի հետ 20-ամյա […]

Հայուհին ընդգրկվել է Սիրիայի նոր կառավարության կազմում

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի` հունիսի 23-ին ձեւավորած նոր կառավարության կազմում հայուհի է ընդգրկվել, տեղեկացնում է “SANA” տեղեկատվական գործակալությունը: Շրջական միջավայրի պահպանության հարցերով պետական նախարար է նշանակվել Նազիրա Ֆարահ Սարգիսը: Բոլոր գլխավոր նախարարները պահպանել են իրենց պաշտոնը: 49-ամյա քիմիկոս, գիտությունների թեկնածու Նազիրա Ֆարահ Սարգիսը ծնվել է Հալեպում, ավարտել տեղի համալսարանի դեղագործական ֆակուլտետը: Հետագայում նա երկար տարիներ […]

Քաղաքական գործիչը եկել է, ՀՀԿ-ից իշխանություն է ուզում. ՀՀԿ- “Ժառանգություն” բանավեճից

“ԱԺ առաջին նիստերին հետևելիս դեժավյուի տպավորություն էր ստեղծվում”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է չորրորդ գումարման ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը: Նրա դիտարկմամբ, կառավարության գործունեության ծրագիրը նախորդից քիչ է տարբերվում: “Բերվել էր այնպիսի ծրագիր, որը միշտ բերվում էր, այն ավելի շատ հռչակագրի է նման”,-համոզմունք հայտնեց բանախոսը եւ հավելեց, որ ձևավորված խորհրդարանը նույնպես քիչ է տարբերվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի