09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2012

Երթուղայինի վարորդը կտրուկ ագելակել է, 71-ամյա կինը` կոտրվածք ստացել

Հունիսի 24-ին, ժամը 22.20-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 71-ամյա մի կին  և հայտնել, որ նույն օրը, ժամը 22.00-ին, գտնվելով թիվ 20 երթուղու “ԳԱԶել” միկրոավտոբուսի սրահում, Մյասնիկյան պողոտայի թիվ 5/1 հասցեի դիմաց վարորդի կողմից կտրուկ արգելակման հետևանքով վայր է ընկել, ինչի հետևանքով ստացել է ձախ ձեռքի կոտրվածք: Կատարվում է քննություն: Այս մասին Henaran.am-ին տեղեկացնում են ՀՀ […]

Ստվերային երեւույթները կարող են վտանգել ծրագրի կատարումը. Գագիկ Մինասյան

Ազգային Ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը  կառավարության հիմնական գերակայությունը համարում է ներքին ռեսուրսների վրա հիմնված տնտեսական աճի ապահովումը, քանի որ, նրա խոսքով, միջազգային ֆինանսական շուկաներում պահպանվում են անորոշությունները: Այսօր, զրուցելով լրագրողների հետ, Գագիկ Մինասյանը տեղեկացրեց, որ կառավարությունը կաջակցի տնտեսության 11 ճյուղերի, որոնք զարգացման առավել մեծ պոտենցիալ ունեն: Նա ափսոսանք հայտնեց, որ  առկա […]

ՀՀ նախագահը Լիտվայի ՊՆ նախարարի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար տիկին Ռասա Յուկնեւիչիենեին: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-լիտվական հարաբերություններին, տարբեր ոլորտներում՝ այդ թվում Հայաստանի եւ Լիտվայի միջեւ պաշտպանության ոլորտում փոխգործակցության զարգացմանը, ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում երկու երկրների միջեւ համագործակցությանն ու տարածաշրջանային զարգացումներին:

Տնտեսվարողներին առաջարկվել է վարձակալության պայմանագիր կնքել

Երեւանի քաղաքապետի տեղակալ  Վահե Նիկոյանը հանդիպել է Աբովյան- Կորյուն փողոցների խաչմերուկի գետնանցման  տնտեսվարողների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է   տնտեսվարողների բարձրացրած  հարցը: Վերջիններիս ներկայացվել է, որ Երեւանի քաղաքապետարանը ներկայումս մշակվում է մայրաքաղաքի գետնանցումների  կառավարման հայեցակարգը: Մինչ այդ, տնտեսվարողներին առաջարկվել է  մեկ տարի ժամկետով վարձակալության պայմանագիր կնքել: Գետնանցումների  կառավարման հայեցակարգի պատրաստ լինելուն պես կքննարկվի նաեւ  երկարաժամկետ պայմանագրեր […]

Գալուստ Սահակյանը համոզմունք հայտնեց` “Հարսնաքար”-ի դեպքի մեղավորները օրենքի ողջ խստությամբ կպատժվեն /վիդեո/

“Յուրաքանչյուր քաղաքական անձի կամ բիզնեսմենի համար շատ հաճելի կլիներ, եթե նա թիկնապահներ չունենար, բայց շատ կարևոր է անվտանգության հարցը: Յուրաքանչյուր մարդ պետք է մտածի նաեւ իր անվտանգության մասին”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով քաղաքական գործիչների թիկնազորի մասին հարցին, ասել է  ԱԺ  ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: ՀՀԿ փոխնախագահի խոսքով, Թիկնազորի մասին օրենքը կա, եւ մինչև 2013 […]

Աղբահանությունը նախագահի գործը չէ /վիդեո/

Այսօր “Կենտրոն” հեռուսատաընկերության “Ուրվագիծ” հաղորդաշարի հեղինակ Պետրոս Ղազարյանն ու “Առավոտ” թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը լրագրողների հետ հանդիպմանը պիտի խոսեին կառավարության ծրագրի մասին: Սակայն Պետրոս Ղազարյանը չէր եկել, Արամ Աբրահամյանը նրա անունից ներողություն խնդրեց եւ ասաց, որ Պետրոսի անունից էլ կխոսի: Վերջում, Աբրահամյանն ասաց, որ իր գործընկերը ցանկություն ուներ անդրադառնալու Հայաստանի նախագահին ուղղված մտավորականների բաց […]

Օրենքը լրամշակման կարիք ունի. ՛՛Հեռուստաեթերի մաքրման պահանջ՛՛-ը՝ ՛՛Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին՛՛ օրենքի մասին

Հեռուստատեսային հաղորդումների որակի առնչությամբ հաճախակի հնչող ահազանգերը սոցիոլոգ Վահրամ Միրաքյանն օբյեկտիվ է համարում: ՛՛Մեր կողմից իրականացված հետազոտության ընթացում բոլոր դժգոհությունները գիտականորեն ապացուցվեցին՛՛,- այսօր լրագրողներին տեղեկացրեց նա՝ հավելելով, որ խնդրի  լուծումը գտնելու համար hասարակական շարժում է պետք : ՛՛Հեռուստաեթերի մաքրման պահանջ՛՛ հասարակական նախաձեռնություն խմբի անդամ Վահրամ Միրաքյանը համոզված է՝ ՛՛Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին՛՛ օրենքը լրամշակման եւ փոփոխությունների կարիք ունի: […]

Փոփ արքայի մահվանից անցել է 3 տարի /վիդեո/

Այսօր` հունիսի 25-ին, լրանում է փոփի արքա, լեգենդար Մայքլ Ջեքսոնի մահվան 3 տարին: Այսօր երգչի երկրպագուների առջեւ բաց կլինեն նրա տան դռները:  Ինդիանա նահանգի Գերի քաղաքը, որտեղ գտնվող տանը Ջեքսոններն ապրել են մինչեւ 1969-ը, հունիսի 25-ը հայտարարել է Ջեքսոնի հիշատակի օր: Այդ օրը երգչի երկրպագուները մի քանի ժամ կարող են անցկացնել իրենց կուռքի տանը, մոմեր […]

Դեմ են թանկացմանը

Հունիսի 19-ից թանկացել են Վանաձոր-Երեւան-Վանաձոր միկրոավտոբուսային երթուղիների  գները՝ նախկին 1200 դրամի փախարեն դառնալով 1400 դրամ: Թանկացել են  նաեւ մեկ այլ ուղեւորափոխադրումներ իրականացնող տաքսու ՛՛Վանաձոր՛՛ ընկերության սպասարկման գները, մասնավորապես` ՛՛Հոնդա՛՛ մակնիշի մեքենայով Երեւան մեկնելու համար նախկին 1500-ի փոխարեն վճարը դարձնելով 1800 դրամ: ՛՛Հայավտոկայան՛՛ ընկերության Վանաձորի մասնաճյուղի պետ Սահակ Ռուբենյանը հաստատել է գների թանկացման լուրը` նշելով, որ նշված ուղղություններով երթուղի իրականացնող Վանաձորում`՛՛Ոսկեթեւ՛՛ եւ Երեւանում գործող ՛՛Գասուռ՛՛ ՍՊԸ ընկերություններն ամիսներ առաջ դիմել են նախարարություն` գների թանկացման հարցով, իսկ հիմք ընդունվել է պահեստամասերի եւ վառելիքի գները. ՛՛Իրենք դիմել են, նախարարությունը որոշել է բավարարել նրանց խնդրանքը՛՛: Գների թանկացման հրամանը տրվել է սույն թվականի հունիսի 12-ին, կիրառության մեջ մտել` հունիսի 18-ին: Հունիսի 19ին Վանաձորում ստեղծվել է երթուղու սակագների դեմ պայքարող ՛՛Դեմ ենք թանկացմանը՛՛ քաղաքացիական նախաձեռնությունը: Խումբը, մտահոգված լինելով Վանաձոր-Երեւան-Վանաձոր երթուղու գների բարձրացմանխնդրով, իր համոզմունքն է հայտնում, որ ուղեվարձի բարձրացումը ուղղակիորեն ազդելու է բնակչության սոցիալական վիճակի վրա : ՛՛Ուստի,   կարեւորելով քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը,  դիմում  ենք  բոլոր հասարակական միավորներին միանալնախաձեռնությանը ՛՛,- նշված է  ՛՛Դեմ ենք թանկացմանը՛՛ նախաձեռնության տարածած հայտարարության մեջ:   Մեզ հետ կարող եք կապ հաստատել`  գրելով  [email protected]  էլ .հասցեին, կամ միանալով   www.facebook.com կայքի  «Դեմ ենք թանկացմանը» քաղաքացիական նախաձեռնութան խմբին` http://www.facebook.com/groups/126661840805451/: <<Դեմ ենք թանկացմանը>> քաղաքացիական նախաձեռնության առաջ քաշված խնդրի վերաբերյալ իրենց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի