10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2012

“Հարսնաքար”-ում տուժածները ձերբակալվածներից մեկին չեն ճանաչել

“Հարսնաքար” ռեստորանային համալիրի մենեջեր Դավիթ Հայրյանի նկատմամբ նախաքննական մարմինը կալանավորման միջնորդություն չի ներկայացրել դատարան եւ նա ազատ է ազատ է արձակվել: Հիշեցնենք, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ  Ռուբեն Հայրապետյանին պատկանող“Հարսնաքար” ռեստորանում  դաժան ծեծի էին ենթարկվել զինվորական  հոսպիտալի բժիշկներ Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը եւ […]

ՀՀ ԱԳ նախարարն ընդունեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Հունիսի 25-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Զրուցակիցները քննարկել են Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրականացման ընթացքը, ՀԱՊԿ օրակարգային հարցերը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ԱԳ նախարարին ներկայացրեց կազմակերպության քարտուղարության կողմից իրականացվող ընթացիկ աշխատանքները:  

Շվեդուհին փոխհատուցում է ստացել դիակի հետ թռիչքի դիմաց

“Sveriges Radio”-ի թղթակից Լենա Պետերսոնը փոխհատուցում է ստացել “Kenya Airways” ավիաընկերությունից` Հոլանդիայից Տանզանիա մահացած մարդու “ընկերակցությամբ” թռչելու համար: Փոխհատուցումը կազմել է 5 հազար կրոն` մոտ 713 դոլար, այսինքն` նրա տոմսի արժեքի ուղիղ կեսը: Պետերսոնը հայտնել է իր գոհունակությունը եւ նշել, որ գումարի չափը նորմալ է: 30 տարեկան տղամարդը մահացել է ինքնաթիռի` Ամստերդամից թռիչք կատարելուց գրեթե […]

Սկեսրայրը սպանել է հարսին, հետո ինքն իրեն

 Մասիս քաղաքում, այսօր` հունիսի 25-ին, ժամը 15.30-16.00-ի սահմաններում, 74-ամյա Վոլոդյա Սահակյանը իրենց տանը դանակով հարվածներ է հասցրել հարսի` 37 ամյա Քրիստինե Զաքարյանի փորին եւ պարանոցին: Տեսնելով, մահամերձ հարսին, այնուհետեւ  Սահակյանը իրեն է դանակահարել: Հիվանդնաոց տանելու ճանապարհին հարս ու սկեսրայրը մահացել են: Քրիստինեն ուներ 4 երեխա, ամուսինը մահացած էր եւ սկեսյրայրի հետ միասին էր ապրում: Henaran.am-ի […]

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Լիտվայի պաշտպանության նախարարին

Հունիսի 25-ին Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Լիտվայի պաշտպանության նախարար Ռասա Յուկնեւիչիենեին: Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանն ասաց. “Վերջին տարիներին հայ-լիտվական համագործակցությունը նոր լիցք է ստացել, որը նշանավորվեց անցյալ տարի կայացած Լիտվայի նախագահի այցով Հայաստան, երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածություններով”: Նախարար Նալբանդյանի խոսքերով թե քաղաքական երկխոսության, թե միջխորհրդարանական կապերի եւ թե մշակութային փոխանակումների առումով համագործակցությունը նշանակալի […]

ՀՀ արտգործնախարարն ընդունեց Իրանի նորանշանակ դեսպանին

 Հունիսի 25-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Մուհամմադ Ռեիսին`  հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի և Իրանի ժողովուրդները որպրես հարեւաններ կապված են անցյալով, ներկայով և ապագայով, ինչը բեղուն հիմք է հանդիսանում փոխշահավետ համագործակության զարգացման համար:  Հայաստանի արտգործնախարարը հաջողություն մաղթեց դեսպանին իր առաքելության մեջ՝ հույս […]

Սերժ Սարգսյանն ընդունել է Նիկոլայ Բորդյուժային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախորդ նստաշրջանում կայացված որոշումների կատարման ընթացքը և առաջիկա նստաշրջանին վերաբերող հարցեր: Նիկոլայ Բորդյուժան ՀՀ նախագահին զեկուցել է նաև 2012թ. աշնանը Հայաստանում անցկացվելիք ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունների նախապատրաստական աշխատանքների մասին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիտվայի պաշտպանության նախարարին

Հունիսի 25-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիտվայի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարար տիկին Ռասա Յուկնեւիչիենի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն ուրախությամբ արձանագրեց, որ Հայաստանի եւ Լիտվայի միջեւ առկա են բարեկամական հարաբերություններ, որոնք տարեց տարի ավելի են սերտանում եւ բազմաբնույթ ընդգրկում ստանում: Նորին Սրբությունը մասնավոր գոհունակություն հայտնեց […]

Խնդրեցին աջակցել Ավստրալիայի թեկնածությանը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ավստրալիայի վարչապետի Արեւելյան Եվրոպայի, Բալկանների եւ Կովկասի հարցերի հատուկ բանագնաց Ռասել Թրուդին: «Հայաստանը շահագրգռված է հայ-ավստրալիական հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում»,- ասել է Տիգրան Սարգսյանը՝ կարեւորելով երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում փոխադարձ աջակցությունը եւ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումը: Ռասել Թրուդը վարչապետին է ներկայացրել Ավստրալիայի կառավարության խնդրանքը՝ 2013-2014 թթ. ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված