15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Դեմ են թանկացմանը

Հունիսի 19-ից թանկացել են Վանաձոր-Երեւան-Վանաձոր միկրոավտոբուսային երթուղիների  գները՝ նախկին 1200 դրամի փախարեն դառնալով 1400 դրամ: Թանկացել են  նաեւ մեկ այլ ուղեւորափոխադրումներ իրականացնող տաքսու ՛՛Վանաձոր՛՛ ընկերության սպասարկման գները, մասնավորապես` ՛՛Հոնդա՛՛ մակնիշի մեքենայով Երեւան մեկնելու համար նախկին 1500-ի փոխարեն վճարը դարձնելով 1800 դրամ:

՛՛Հայավտոկայան՛՛ ընկերության Վանաձորի մասնաճյուղի պետ Սահակ Ռուբենյանը հաստատել է գների թանկացման լուրը` նշելով, որ նշված ուղղություններով երթուղի իրականացնող Վանաձորում`՛՛Ոսկեթեւ՛՛ եւ Երեւանում գործող ՛՛Գասուռ՛՛ ՍՊԸ ընկերություններն ամիսներ առաջ դիմել են նախարարություն` գների թանկացման հարցով, իսկ հիմք ընդունվել է պահեստամասերի եւ վառելիքի գները. ՛՛Իրենք դիմել են, նախարարությունը որոշել է բավարարել նրանց խնդրանքը՛՛: Գների թանկացման հրամանը տրվել է սույն թվականի հունիսի 12-ին, կիրառության մեջ մտել` հունիսի 18-ին:

Հունիսի 19ին Վանաձորում ստեղծվել է երթուղու սակագների դեմ պայքարող ՛՛Դեմ ենք թանկացմանը՛՛ քաղաքացիական նախաձեռնությունը: Խումբը, մտահոգված լինելով Վանաձոր-Երեւան-Վանաձոր երթուղու գների բարձրացմանխնդրով, իր համոզմունքն է հայտնում, որ ուղեվարձի բարձրացումը ուղղակիորեն ազդելու է բնակչության սոցիալական վիճակի վրա :

՛՛Ուստի,   կարեւորելով քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը,  դիմում  ենք  բոլոր հասարակական միավորներին միանալնախաձեռնությանը ՛՛,- նշված է  ՛՛Դեմ ենք թանկացմանը՛՛ նախաձեռնության տարածած հայտարարության մեջ:

 

Մեզ հետ կարող եք կապ հաստատել`  գրելով  [email protected]  էլ .հասցեին, կամ միանալով   www.facebook.com կայքի  «Դեմ ենք թանկացմանը» քաղաքացիական նախաձեռնութան խմբին` http://www.facebook.com/groups/126661840805451/:

<<Դեմ ենք թանկացմանը>> քաղաքացիական նախաձեռնության առաջ քաշված խնդրի վերաբերյալ իրենց մտահոգությունն են հայտնել  <<Արժանապատիվ տրանսպորտ>> քաղաքացիական նախաձեռնության անդամները:

 

« Դեմ ենք թանկացմանը » քաղաքացիական նախաձեռնութուն

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ