19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Լենինգրադյանով երթեւեկությունը սահմանափակվել է

Լենինգրադյան փողոցի ուղետարի կառուցման շինարարական աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 25-ի ժ.1300-ից ժամանակավորապես սահմանափակվել է երթեւեկությունը Լենինգրադյան փողոցի՝ Հալաբյան փողոցից մինչեւ Ծիծեռնակաբերդի խճուղի ճանապարհահատվածի 4 երթեւեկելի գոտիներով, հաղորդում են Երեւանի քաղաքապետարանից:

Լենինգրադյան փողոցի հիշյալ ճանապարհահատվածի երկու երթեւեկելի գոտի­ներով տրանս­պոր­տային հոսքերի երթեւեկությունը կազմակերպվելու է Կիեւյան կամրջից դեպի Լենինգրադյան փողոցի, այնուհետեւ նաեւ՝ Ծիծեռնակաբերդի խճուղու ուղղությամբ, իսկ հանդիպակաց ուղղությամբ երթեւեկող հոսքը ուղղվելու է շրջանցիկ՝ Լենինգրադյան փողոց – Ծիծեռնակաբերդի խճ. – Լենինգրադյան փողոց – Կիեւյան կամուրջ ուղեգծով, որի իրականացման համար լրացուցիչ լուսացու­ցային կարգավորում է կազմակերպվել Ծիծեռնակաբերդի խճուղում, ինչպես նաեւ համապատասխան ժամանակավոր ճանապարհային նշաններ են տեղադրվել շինհրապարակին հարակից ճանապարհահատվածներում։

Պատճառած ժամանակավոր անհանգստության համար  քաղաքապետարանը ներողամտություն է հայցում:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ