Կառավարության ծրագրի վրա քրտինք չի թափվել. Արամ Աբրահամյան/վիդեո/
Տասնութ տարի գլխավոր խմբագիր աշխատած Արամ Աբրահամյանը շատ տեքստեր է կարդացել ու գիտի՝ որի վրա է քրիտինք թափված: Կառավարության այս ծրագրի վրա ջանք չէին թափել, եւ նրա կարծիքով՝ քրիտինք թափված չէ, որովհետեւ փետրվարին նախագահական ընտրություններ են, եւ նոր կառավարություն է ձեւավորվելու:՛՛ Գուցե նույն կազմը մնա, բայց ծրագիր պիտի գրվի՛՛,- ասաց նա:
ԲՀԿ-ի պահվածքը չի զարմացնում Արամ Աբրահամյանին, բայց 55-45 հարաբերկացությունը խորհրդարանում գոհացուցիչ է:
“Հնարավորություն կա քննարկումների, կան խելոք պատգամավորներ , որոնց տեսակետները հետաքրքիր էին, եւ կարծում եմ ՝ կառավարության ծրագիրը դժվարությամբ ընդունվեց: Անկախ նրանից, թե ինչպես է իրեն հռչակում ԲՀԿ-ն, լուրջ փոխհարաբերակցություն է: Այս փոխհարաբերակցությամբ կառավարությունը չի կարողանա ընդունել բոլոր ծրագրերը: Եթե առաջին անգամ մեծամասնությունը քվեարկեց, հաջորդ անգամները քյաբաբնոցներից հո չե՞ն բերելու խորհրդարան՛՛,-ասաց նա: Հինգերորդ գումարման ԱԺ նա համեմատեց 1995թ. Գերագույն խորհրդի հետ:
Իսկ թե ով կառաջադրվի նախագահական ընտրություններում, ապա ըստ Աբրահամյանի, հավանաբար թեկնածուներ կլինեն Պարույր Հայրիկյանը, Արամ Կարապետյանը, բնականաբար գործող նախագահը, ՀԱԿ-ից` Հրանտ Բագրատյանն ու երկրորդ նախագահի թիմից թերեւս Վարդան Օսկանյանը: