27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արցախը Հայաստանի մի մա՞րզն է

Քաղաքագետ Արմեն Աղայանի կարծիքով, Ղարաբաղում  սպասվող նախագահական ընտրությունները  ձեւական բնույթ են կրում, քանի որ Արցախը Հայաստանի մի մարզն է :  Նա նման հայտարարություն արեց լրագրողների հետ հանդիպմանը: “Եթե այդպես չէ, ապա ինչպես է մի պետության նախագահը գալիս Հայաստան եւ աշխատում Հայաստանի վարչապետ, ուրեմն Ղարաբաղը Հայաստանի մարզ է, չէ՞”,-ասաց քաղաքագետը:

Ասուոլիսի մյուս բանախոսը` ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, չհամաձայնելով այս տեսակետին, նշեց, որ այդ տիպի  որակումներից պետք է զերծ մնալ, որովհետեւ Արցախը խնդիր ունի դրսեւորվելու որպես ժողովրդական միավոր, որպես ժողովրդավարական կարգերի հետեւից գնացող պետություն։ Ուրիխանյանը նաեւ զգուշացրեց, որ Արցախի հետ կապված ձեւակերպումներում պիտի զգույշ լինել: Պատգամավորի կարծիքով, Ղարաբաղը  բանակցային կողմ ճանաչելու համար պետք է գերակայի ինքնորոշման իրավունքը, որից հետո արդեն պետք է խոսել մնացած բոլոր կարգավիճակների մասին։ “Դրա համար կա մի իրատեսական ճանապարհ, որով պետք է անցնել, եւ էմոցիոնալ վիճակները կարող են խանգարել դրան”,-ասաց ԲՀԿ-ականը:

 

Արմեն Աղայանն էլ, սակայն, գտնում է, որ  խնդրի մասին պետք է խոսել առանց վերապահումների, քանի որ Հայաստանի Անկախության հռչակագրով  Արցախը Հայաստանի անքակտելի մասն է, ուստի ինչո՞ւ չասել, որ Արցախը Հայաստանի մի մասն է։ Սրանով, ըստ քաղաքագետի, “ոչ մի լավություն Արցախին չենք անում”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ