Նշանավոր պետական գործիչ Ստեփան Պողոսյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով

Կյանքի 81-րդ տարում վախճանվեց հայտնի մտավորական, նշանավոր պետական գործիչ ու գիտնական Ստեփան Կարապետի Պողոսյանը: Հայ հասարակայնությունը ծանր կորուստ կրեց: Մայիսի 17-ին, կյանքի 81-րդ տարում, վախճանվեց հայտնի մտավորական, նշանավոր պետական գործիչ ու գիտնական Ստեփան Կարապետի Պողոսյանը: Նրա անունը անբաժան է վերջին հիսուն-հիսունհինգ տարիների հանրապետության հասարակական-քաղաքական, մշակութային կյանքից: Հայրենիքին ու ժողովրդին անմնացորդ նվիրված քաղաքացի, իմաստուն ու բարի […]