09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 29, 2012

Նրանք են մեր երեսփոխանները

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմեց արձանագրություն 2012թ. մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրություններում համամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորներ ընտրվելու մասին։ Այնուհետև ԿԸՀ անդամները ստորագրեցին արձանագրությունների տակ։ Այսպիսով, 5-րդ գումարման Ազգային Ժողովի կազմը հայտնի է։ Եւ այպես, Հանրապետական  կուսակցությունից՝ 40 պատգամավոր Հովիկ Աբրահամյանը Սամվել Նիկոյանը Գալուստ Սահակյանը Գագիկ Մինասյան Գագիկ Բեգլարյան Ռազմիկ Զոհրաբյան Հերմինե  Նաղդալյան Էդուարդ Շարմազանով Շուշան […]

Նախագահն ու առաջին տիկինը ներկա էին “Հայաստան” համահայկական հիմնադրամի հանդիսավոր համերգին

 Հայաստանի Հանրապետության նախագահ,  “Հայաստան” համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ներկա են գտնվել “Հայաստան” համահայկական հիմնադրամի 20-ամյակի առթիվ կազմակերպված հանդիսավոր համերգին և ընդունելությանը:  

“Էլեկտրոն”-ում զենք էին արտադրում ՊՆ պատվերով

Երեւանի “Էլեկտրոն” գործարանում տեղի ունեցած պայթյունից րոպեներ անց դեպքի վայրում էր նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ պաշտպանության նախարարությունը պայմանագիր ունի գործարանի հետ եւ լիցենզիայով որոշակի սարքեր են արտադրվում: Henaran.am-ի տեղեկություններով գործարանում պայթուցիկ նյութեր եւ ականներ են արտադրվում: ԱԻ նախարարը նաեւ ասաց, որ ըստ գործարանի տնօրենի, […]

“Կոճակ սեղմելու” ժամանակներն անցել են

ՀՀԿ ղեկավարությունը, Henaran.am-ի ունեցած տեղեկություններով, հինգերորդ գումարման Ազգային ժողովում իր խմբակցության պատգամավորների աշխատանքի նկատմամբ խիստ է լինելու: Մեզ հասած տեղեկություններով, ՀՀԿ-ում խմբակցության բոլոր 69 պատգամավորներին խիստ տոնով ասվել է, որ անհիմն բացակայությունները չի ներվելու եւ որ անցել են “կոճակ սեղմելու” ժամանակները` գործել է պետք:

Նախարարությունը չի կիսվի՞

Երեկ՝ մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում  ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը լրագրողների հետ մտերմիկ զրույցում ակնարկեց, որ նախարարությունը չի կիսվելու: Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն, վերակազմավորվելու է այս նախարարությունը: Արդյունքում նոր կառավարությունում լինելու է 2` էներգետիկայի եւ ընդերքի նախարարություններ: “Համենայն դեպս, ես նման խոսակցությունների, տարբերակի ծանոթ չեմ: Կարծում եմ, որ լիներ, ես պիտի […]

Դասերից բացակայելը հանցանք է համարվել

Ամերիկյան Հյուսթոն  քաղաքի դատարանը 24 ժամվա ազատազրկման եւ 100 դոլար տուգանքի է ենթարկել 17-ամյա աշակերտուհի Դայան Թրենին դպրոցական դասընթացներից բացակայելու պատճառով: Բացի դասերից աշակերտուհին ստիպված է աշխատել 2 տեղ` հարսանիքներ կազմակերպող ֆիրմայում եւ քիմմաքրման կետում: Ընդ որում, նա նաեւ օգնում է ավագ եղբորը, որը Տեքսասի համալսարանի ուսանող է, եւ փոքրիկ քրոջը, ով ապրում է բարեկամների […]

Ամպրոպ եւ անձրեւ

Հանրապետության տարածքում`մայիսի 30-31-ին եւ հունիսի 1-3-ը հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Քամին հարավային 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն 30-31-ին կբարձրանա 1-3 աստիճանով, հունիսի 2-ին նույնքան կնվազի: Երեւանում`մայիսի 30-31-ին եւ հնունիսի 1-3-ը երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա […]

Հրդեհ է բռնկվել Ռազմական ոստիկանության շենքում

Մայիսի 29-ին, ժամը 18.27-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Իսակովի պողոտայի 18/10 հասցեում՝ Ռազմական ոստիկանության շենքում: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, սակայն անհրաժեշտությունը վերանալու պատճառով, վերադարձվել են: Պարզվել է, որ հանգստի սենյակում տեղի է ունեցել հեռուստացույցի էլ.լարերի կարճ միացում՝ առանց հրդեհի բռնկման: Henaran.am-ին հաղորդում են […]

Շանը խնդրել են դատարան ներկայանալ` որպես վկա

Ազոր անունով ծառայողական շանը խնդրել են որպես վկա հանդես գալ ամերիկյան դատարանում: Կենդանուն հրավիրել են մասնակցելու ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման դատական գործին: Ազորին դատարան է  կանչել հենց խախտում անողը` Ռոդնի Մաքգին: 2012-ի փետրվարին Մաքգիին  կանգնեցրել է ոստիկանը, քանի որ նա մոռացել է միացնել շրջադարձի ցուցանակն իր մեքենայի մեջ: Ոստիկանը որոշել է ստուգել` մեքենայում թմրանյութ չկա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված