09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 29, 2012

ՀՀԿ-ն առաջարկություն կանի՞ Քոքոբելյանին. Ժամանակ

ՀՀԿ ծավալած քաղաքական գործունեությունն այնպիսին չի եղել, որից հնարավոր լիներ հետեւություն անել, որ վերջինս շահագրգիռ է հիմնական մարտահրավերների լուծման համար համագործակցության գնալ: “Ժամանակ” թերթի հետ զրույցում ասել է  “Ազատ դեմոկրատներ” կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն` անդրադառնալով ՀՀԿ գործադիր մարմնի տարածած հայտարարությանը, որում նշված է, թե ՀՀԿ-ն հանդես է գալիս որպես հանրային համերաշխության եւ բազմակողմանի համագործակցության համոզված […]

ՍԴ-ն դեռ լսելու է ՀԱԿ-ին. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ը գրում է, որ այսօր ՀՀ Սահմանադրական դատարանը կշարունակի քննարկել Հայ ազգային կոնգրեսի դիմումը, որի պահանջն է` անվավեր ճանաչել մայիսի 6-ին տեղի ունեցած համամասնական ընտրակարգով ԱԺ ընտրությունների քվեարկության արդյունքները: “Ենթադրվում է, որ ՍԴ- ն այսօր փորձելու է ավարտել դիմումի քննարկումը, որպեսզի մինչեւ օրվա վերջը հրապարակի ի սկզբանե հայտնի իր որոշումը: Սակայն, մինչ այդ ՍԴ-ն […]

Սնանկ պատգամավորը հոլանդական վարդերը նվիրում է պարտքի դիմաց.Չորրորդ ինքնիշխանություն

“Չորրորդ ինքնիշխանություն” թերթի քաջատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԲՀԿ համամասնական ցուցակով խորհրդարան անցնող պատգամավոր Տիգրան Ստեփանյանը` Մասիսի Տիկոն, որը մայիսի 6-ին մեծամասնական ընտրակարգով պարտվեց ՀՀԿ-ական թեկնածուին, բավականին լուրջ կրիզիսի առաջ է կանգնել: Բանից պարզվում է` վերջինս լուրջ պարտքեր ունի մարելու ոչ միայն ՀՀ-ի բանկերին, այլեւ իր գործընկերներ Կարո Կարապետյանին` Ցուվեցի Կարոյին եւ Վայոց Ձորի մարզպետ […]

Արգամիչին չե՞ն ուզում. Հրապարակ

Ըստ “Հրապարակ” օրաթերթի,  Հանրապետության օրվա առիթով Սարդարապատում կազմակերպված տոնակատարությանը չի մասնակցել Հովիկ Աբրահամյանը: “Պարզվում է՝ բազմաթիվ ՀՀԿ-ականներ հրավիրված չեն եղել տոնակատարությանը: Հրավիրող կողմը եղել է ՀՀ կառավարությունը: ՀՀԿ-ականները կատակում էին, որ կառավարությունը դեռ հույս ունի, որ Սերժ Սարգսյանը մինչեւ մայիսի 30-ը կփոշմանի ու Աբրահամյանին ԱԺ նախագահ չի առաջարկի”,-ենթադրում է թերթը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի