09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 1, 2012

Յուլյա Տիմոշենկոն մահամերձ է. ահազանգում են մտերիմները

“Ժամանակը գնում է: Չգիտեմ, թե մայրս որքան կարող է հացադուլ անել, 5 կամ 10 օր” ,- ասել է  Ուկրաինայի նախկին վարչապետ, ազատազրկման դատապարտված ու ավելի քան 10 օր հացադուլ հայտարարած Յուլյա Տիմոշենկոյի դուստրը` Պրահայում ասուլիսի ժամանակ`թեժացնելով միջազգային ասպարեզ դուրս եկած սկանդալը: “Եվս մի քանի օր ու նա կմահանա”,- ասել է նա: Օրեր առաջ Տիմոշենկոն, ըստ […]

Ջերմուկում Անդրանիկ Մարգարյանին էին հիշել. օրվա կադր

Ազգային ժողովի նախընտրական քարոզարաշավը մոտենում է ավարտին: Henaran.am-ը ՀՀԿ-ի հետ լինելով համարյա բոլոր համայնքներում արձանագրել է մի փաստ: ՀՀԿ-ին, նրա առաջնորդին սատարող բովանդակությամբ հարյուրավոր պաստառներ կային բոլոր մարզերում, բայց միայն Վայոց ձորի մարզը առանձնացավ: ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը ընտրողները եկել էին նաեւ  երջանկահիշատակ  վարչապետ Անդրանիկ Մարգարյանի լուսանկարներով:

Կորոլյովան եւ Տարզանը նկարահանել են իրենց սերը /վիդեո/

Ռուսական շոու-բիզնեսի ամենահայտնի զույգերից մեկը համատեղ նկարահանել է սեքսուալ տեսահոլովակ` “Точь-в-точь” երգի հիման վրա: Հետաքրքիրը ոչ միայն լողափն է, անկողինը, բաց տեսարանները, այլ նաեւ Տարզանը` ռեփ կարդալիս: Նախորդ տարվա ամռանը երգչուհի Նատաշա Կորոլյովան եւ նրա ամուսին Սերգեյ Գլուշկոն արդեն նկարահանել էին բաց տեսարաններով տեսահոլովակ` “Не отпускай меня” երգի հիման վրա, ինչը մեծ հաջողություն ունեցավ: Երեւում […]

Թայվանցի գեղեցկուհիներին արգելել են սիրուհի լինել

Թայվանի ամենահայտնի “Միսս Գլոբալսիթի” գեղեցկության մրցույթի մասնակիցները ստիպված են մեկ տարի շարունակ զերծ մնալ սիրավեպերից ամուսնացած տղամարդկանց հետ: Այս որոշմանը հրապարակայնորեն աջակցել են մրցույթի մի քանի մասնակիցներ, ինչպես նաեւ նախորդ տարիների 2 հաղթողները: Նրանք հայտարարել են. “Երջանկության քաղաք. ոչ սիրուհու կարգավիճակին”: Մրցույթի կազմակերպիչ Ֆիֆի Չանը հայտնել է, որ որոշումը կապված է այն բանի հետ, որ […]

Խոչընդոտել են “Ժառանգության” թեկնածուի քարոզարշավը

“Ժառանգություն” կուսակցությունը տարածել է հայտարարություն, որում նշվում է, որ թիվ 1 ընտրատարածքում խոչընդոտել են պատգամավորի թեկնածու Ստյոպա Սաֆարյանի նախընտրական քարոզչությունը: “Ապրիլի 30-ին թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված Ստյոպա Սաֆարյանի նախընտրական շտաբում ահազանգ է ստացվել, որ Ավան թաղամասում խոչընդոտում են թեկնածուի եւ “Ժառանգության” քարոզչական նյութերը բաժանելուն: Ահազանգի հետքով ժամը 13:00-ի մոտակայքում 6-րդ […]

Հիշողությունը` անասունի ու մարդու արանքում …

“Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, … անհանգիստ ես եւ հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է “… Քարոզարշավային թոհուբոհում,  պարզապես հրամայական է դառնում Հրանտ Մաթեւոսյանի հիշեցումը … երբ թվում է` ապրածդ տարիներն ու  իրականությունն այնքան աբսուրդային իրավիճակներ ու […]

Մաշտոցի պուրակում էմոցիաները պոռթկացին նախագահի այցից հետո /վիդեո/

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անակնկալ այցը Մաշտոցի պուրակ մեծ ոգեւորություն էր առաջացրել այնտեղ: Մոտ 3 ամիս աննկուն պայքարի դուրս եկած բնապահպան ակտիվիստները ոգեւորված էին . նրանք չէին սպասում, որ ՀՀ նախագահը կառաջարկի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ապամոնտաժել Մաշտոցի այգու կրպակները: Հիշեցնենք, որ այսօր ժամը 12-ին, հանդիպման մեկնելիս, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը անսպասելի որոշում է կայացրել, […]

Գողություն` ոստիկանների հսկողությամբ

Չեխիայի արեւմուտքում անհայտ անձինք գողացել են 10 տոննայանոց կամուրջը` նախատեսված հետիոտնի համար` իշխանություններին ներկայացնելով դրա ապամոնտաժման կեղծ փաստաթղթեր: Երկաթուղային տրանսպորտի վարչության ներկայացուցչի խոսքով` նրանք գողացել են ոչ միայն 1901-ին կառուցած կամուրջը, այլ նաեւ 200 մետր երկարությամբ պտուտակները, որոնք եւս այդ տարածքում են գտնվել: Ոչ ոքի մոտ որեւէ կասկած չի եղել, քանի որ գողերը վերամբարձ կռունկ […]

Մաշտոցի այգու կրպակների ապամոնտաժման մասին որոշումը Տարոն Մարգարյանը կկայացնի վաղը

Անդրադառնալով Մաշտոցի այգուց տաղավարների ապամոնտաժման հարցին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է. “Այսօր Հանրապետության նախագահի հետ միասին այցելել ենք Մաշտոցի պուրակ, տեղում քննարկել կրպակների ապամոնտաժման և այգու բարեկարգման հետ կապված հարցերը: Հանրապետության նախագահի առաջարկությամբ վաղը` աշխատանքային օրվա ընթացքում, որոշում կկայացնեմ Մաշտոցի պուրակի կրպակների ապամոնտաժման վերաբերյալ: Սեղմ ժամկետներում կապամոնտաժենք կրպակները և կշարունակենք բարեկարգման աշխատանքները”:  Ի պատասխան սոցիալական ցանցերում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված