16 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Թայվանցի գեղեցկուհիներին արգելել են սիրուհի լինել

Թայվանի ամենահայտնի “Միսս Գլոբալսիթի” գեղեցկության մրցույթի մասնակիցները ստիպված են մեկ տարի շարունակ զերծ մնալ սիրավեպերից ամուսնացած տղամարդկանց հետ: Այս որոշմանը հրապարակայնորեն աջակցել են մրցույթի մի քանի մասնակիցներ, ինչպես նաեւ նախորդ տարիների 2 հաղթողները: Նրանք հայտարարել են. “Երջանկության քաղաք. ոչ սիրուհու կարգավիճակին”:

Մրցույթի կազմակերպիչ Ֆիֆի Չանը հայտնել է, որ որոշումը կապված է այն բանի հետ, որ այժմ “մոդայիկ է դարձել սիրուհի լինելը”: Նա նշել է, որ երիտասարդ աղջիկները կարծում են, թե սիրուհի լինելը նորմալ է, քանի որ սովոր են ամեն ինչ ունենալ, սակայն չեն մտածում հետեւանքների մասին:

Նման որոշման համար առիթ է հանդիսացել թայվանցի բեյսբոլիստ Չիեն մին Վանի խոստովանությունն այն մասին, որ ինքը 8 ամիս սիրավեպեր է ունեցել: Դա շատ թայվանցիների է զարմացրել, քանի որ Վանը շատերի համար լավ օրինակ էր ծառայում:

Միսս Գլոբալսիթի”  մրցույթին մասնակցելու են 200 աղջիկներ: Այն կմեկնարկի հունիսին, իսկ հաղթողի անունը պարզ կլինի օգոստոսին:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ