09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 18, 2012

Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաեւ Հայաստանում եւ Ղարաբաղում

Արտակարգ իրավիճակների նախարարության  սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 18-ին, տեղական ժամանակով ժամը 18.47-ին Ադրբեջանի տարածքում՝ Զակատալա քաղաքից 19 կմ դեպի հարավ-արեւելք, տեղի է ունեցել 5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7 բալ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 20 կմ խորության վրա: Ըստ նախնական տվյալների, երկրաշարժը զգացվել է նաեւ Հայաստանի  տարածքում` Վանաձոր, Ախթալա, Ստեփանավան,  Վարդենիս քաղաքներում եւ Լեռնային Ղարաբաղի տարածքում` Մարտակերտ եւ Հադրութ քաղաքներում: Ղարաբաղում եւ Հայաստանում […]

Յոգուրտը` պտղաբերության խթան

Մասնագետները հաստատել են տեղեկությունն այն մասին, որ յոգուրտը օգնում է նիհարել, ինչպես նաեւ ազդում է սեքսուալ գործոնի վրա: Մկների վրա կատարված լաբորատոր փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ արուներն ավելի շատ են ունակ լինում բեղմնավորելու, իսկ էգերի մոտ մեծանում են սեռական օրգանները: Մասաչուսեթսի համալսարանի գիտնականները որոշել են ապացուցել, որ յոգուրտի օգտագործումն իսկապես օգնում է նիհարելուն: […]

Պողոսյաններին ցավակցել է երկրի նախագահը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել անվանի պետական գործիչ, գիտնական Ստեփան Պողոսյանի մահվան կապակցությամբ: Պողոսյանների ընտանիքին ուղղված նախագահի ցավակցական հեռագրում ասված է. “Խոր ցավով տեղեկացա անվանի պետական գործիչ, մեծ հայրենասեր Ստեփան Պողոսյանի մահվան մասին: Հսկայական են Ստեփան Պողոսյանի ջանքն ու ներդրումը հայկա­կան հեռուստա­տե­սության զար­գացման եւ ազգային ուղղվածության հաստատման գործում: Անուրանալի է նրա՝ որպես […]

Հայաստանի լիբերալ կուսակցությունը ՀԱԿ-ին ցտեսություն է ասել

Հայաստանի լիբերալ կուսակցությունը մայիսի 18-ին տարածել է հայտարարություն` մասնավորապես նշելով, որ դուրս է գալիս ՀԱԿ-ի կազմից: “Հայաստանի լիբերալ կուսակցությունը, կարեւորելով իր մասնակցությունը Հայ ազգային կոնգրեսին, գտնում է, որ 2008թ. սկսած ՀԱԿ-ը լուրջ դերակատարություն է ունեցել երկրի քաղաքական-հասարակական կյանքում, քաղաքական օրակարգի ձեւավորման հարցերում, քաղաքացիական հասարակության ձեւավորման գործընթացներում, երկրում վախի մթնոլորտի հաղթահարմանն ուղղված գործողություններում: Նշված բոլոր ուղղություններով […]

Գեղեցկուհի մոդելը շոկի է ենթարկել հյուրերին /վիդեո/

Մայիսի 14-ին Բեռլինում կայացել  է “Men in Black 3” ֆիլմի պրեմիերան, որը հիշարժան է դարձել ոչ  միայն բուն առիթով, այլ նաեւ սկանդալային թոփ-մոդել Միքայելա Շաֆերի անակնկալով: Գեղեցկուհին կարմիր գորգի վրա  է հայտնվել վիդեոկասետային ժապավենից կարված զգեստով` շոկի ենթարկելով հյուրերին:

Կաննի կինոփառատոնի ժյուրին հերքում է մեղադրանքները սեռական խտրականության մեջ

Կաննի կինոփառատոնի ժյուրին մեղադրել է կազմակերպիչներին  սեռական խտրականություն դնելու մեջ,  քանի որ փառատոնին ներկայացված են միայն տղամարդ կինոռեժիսորների ֆիլմեր, տեղեկացնում է “BBC News”-ը: Միչ քանի օր առաջ ֆրանսիացի կինեմատոգրաֆները բաց նամակ են գրել կինոփառատոնի ընտրական հանձնաժողովին, որում իրենց վրդովմունքն է ներկայացրել մասնակիցների սեռի ընտրության կապակցությամբ: Նրանք նշել են, որ փառատոնին ներկայացված 22 ֆիլմերից բոլորը տղամարդիկ […]

Կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ

Հանրապետության տարածքում`մայիսի 19-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 20-ից 23-ը շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արեւելյան՝ 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 21-ից 22-ը կնվազի 2-4 աստիճանով: Երեւանում՝ մայիսի 19-ին տեղումների հավանականությունը փոքր է, 20-ից 23-ը […]

Ինտերնետային խաղից “տուժածներին” անվճար սեքս-խաղալիքներ են առաջարկել

Ֆրանսիական ֆիրման սեքս-խաղալիքներ է առաջարկել  նրանց, ում անձնական կյանքը “տուժել է” Diablo III խաղի դուրս գալով,  հայտնում է “Gameranx”-ը: Սեքս-շոփից ապրանքն ստանալու համար անհրաժեշտ է “Absoloo” ընկերության ֆեյսբուքյան էջում տեղադրել լուսանկար եւ խաղի կրկնօրինակը, որից հետո ֆիրմայի աշխատակիցները կուղարկեն հատուկ գաղտնաբառը, որի միջոցով էլ օգտատերերը կարող են պատվիրել սեքս-խաղալիքները: Ֆիրմայի էջում արդեն իսկ տեղադրված են […]

Մայիսի 31-ին, ժամը 10-ին` առաջին նիստը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ուրբաթ պաշտոնապես հայտարարեց, որ Հայաստանի 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը տեղի կունենա 2012թ.  մայիսի 31-ին, ժամը 10:00-ին: “ՀՀ Սահմանադրության համաձայն, նորընտիր ազգային ժողովի նիստը գումարվում է ՀՀ ԱԺ նորընտիր պատգամավորերի 2/3-ի ընտրության դեպքում: Ուստի, հիմք ընդունելով ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքը, եւ ՀՀ Սահմանադրությունը, ԿԸՀ-ն ՀՀ նորընտիր Ազգային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված