Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաեւ Հայաստանում եւ Ղարաբաղում
Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 18-ին, տեղական ժամանակով ժամը 18.47-ին Ադրբեջանի տարածքում՝ Զակատալա քաղաքից 19 կմ դեպի հարավ-արեւելք, տեղի է ունեցել 5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7 բալ:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 20 կմ խորության վրա:
Ըստ նախնական տվյալների, երկրաշարժը զգացվել է նաեւ Հայաստանի տարածքում` Վանաձոր, Ախթալա, Ստեփանավան, Վարդենիս քաղաքներում եւ Լեռնային Ղարաբաղի տարածքում` Մարտակերտ եւ Հադրութ քաղաքներում: Ղարաբաղում եւ Հայաստանում երկրաշարժը զգացվել է 3-4 բալ ուժգնությամբ: