17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պողոսյաններին ցավակցել է երկրի նախագահը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել անվանի պետական գործիչ, գիտնական Ստեփան Պողոսյանի մահվան կապակցությամբ: Պողոսյանների ընտանիքին ուղղված նախագահի ցավակցական հեռագրում ասված է. “Խոր ցավով տեղեկացա անվանի պետական գործիչ, մեծ հայրենասեր Ստեփան Պողոսյանի մահվան մասին:

Հսկայական են Ստեփան Պողոսյանի ջանքն ու ներդրումը հայկա­կան հեռուստա­տե­սության զար­գացման եւ ազգային ուղղվածության հաստատման գործում: Անուրանալի է նրա՝ որպես պատմաբանի ներդրումը հայոց ցեղասպանության եւ հայ ազգային-ազա­տագրական պայքարի ուսումնասիրության բնա­գավառներում: Վաստակաշատ մտավորականի կորուստը բոլորիս կորուստն է:

Խորին ցավակցություն եմ հայտնում Ստեփան Պողոսյանի հարազատ­նե­րին եւ մերձա­վոր­ներին` սկզբունքային քաղաքացու եւ գիտնականի մահվան կապակցությամբ”:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ