Յոգուրտը` պտղաբերության խթան
Մասնագետները հաստատել են տեղեկությունն այն մասին, որ յոգուրտը օգնում է նիհարել, ինչպես նաեւ ազդում է սեքսուալ գործոնի վրա:
Մկների վրա կատարված լաբորատոր փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ արուներն ավելի շատ են ունակ լինում բեղմնավորելու, իսկ էգերի մոտ մեծանում են սեռական օրգանները:
Մասաչուսեթսի համալսարանի գիտնականները որոշել են ապացուցել, որ յոգուրտի օգտագործումն իսկապես օգնում է նիհարելուն: Դրա համար նրանք մի քանի փորձ են կատարել լաբորատորիայի մկների վրա: Արդյունքում պարզվել է, որ կենդանիները, որոնք օգտագործել են յոգուրտը, կորցրել են ավելորդ քաշը, իսկ նրանց բուրդը ավելի է փափկացել: Բացի այդ, արուների մոտ, որոնք յոգուրտ են օգտագործել, 5 տոկոսով մեծացել են ձվարանները ի տարբերություն այն կենդանիների, որոնց տվյալ մթերքը չեն տվել, եւ 15 տոկոսով այն կենդանիների համեմատությամբ, որոնք յուղոտ եւ առողջության համար վնասակար սնունդ են ստացել: Ինչ վերաբերում է էգերին, ապա նրանց մոտ պտղաբերության աճ է նկատվել, եւ նրանք սկսել են ավելի մեծ հոգատարություն ցուցաբերել իրենց սերնդի նկատմամբ:
Մասնագետներն առայժմ չգիտեն` ինչպես կիրառել նույն փորձը մարդկանց վրա, սակայն նրանք համոզված են, որ յոգուրտը շատ լավ հավելում է այն մարդկանց ամենօրյա սննդակարգին, ովքեր առողջ ապրելակերպի կողմակիցներ են: