14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ինտերնետային խաղից “տուժածներին” անվճար սեքս-խաղալիքներ են առաջարկել

Ֆրանսիական ֆիրման սեքս-խաղալիքներ է առաջարկել  նրանց, ում անձնական կյանքը “տուժել է” Diablo III խաղի դուրս գալով,  հայտնում է “Gameranx”-ը:

Սեքս-շոփից ապրանքն ստանալու համար անհրաժեշտ է “Absoloo” ընկերության ֆեյսբուքյան էջում տեղադրել լուսանկար եւ խաղի կրկնօրինակը, որից հետո ֆիրմայի աշխատակիցները կուղարկեն հատուկ գաղտնաբառը, որի միջոցով էլ օգտատերերը կարող են պատվիրել սեքս-խաղալիքները:

Ֆիրմայի էջում արդեն իսկ տեղադրված են մի քանի տասնյակ լուսանկարներ: Պատվերներն ընդունվում են միայն Ֆրանսիայի տարածքում բնակվողների կողմից, սակայն ֆիրման խորհուրդ է տալիս խաղացողներին եւ նրանց անուշադրության մատնած սիրելիներին ամեն դեպքում տեղադրել իրենց նկարները սեքս-շոփի կայքում եւ հավաստիացնում է, որ դրանից ոչ մի վատ բան չի լինի:

Diablo III խաղը թողարկվել է մայիսի 15-ին: Ինտերնետային խաղամոլների հետաքրքրությունն այնքան մեծ է եղել խաղի նկատմամբ, որ սերվերը չի դիմացել նրանց հոսքին: Ընկերությունն իր ներողամտությունն է հայցել խաղացողներից եւ նշել, որ բավականին լավ չէ պատրաստված եղել խաղի թողարկմանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ