09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 1, 2012

Սուրեն Զոլյան-Արմեն Աշոտյան մենամարտի վերջնական արդյունքը. Առավոտ

Սուրեն Զոլյան-Արմեն Աշոտյան “փոխհրաձգությունը”  վերջին մեկ ամսվա “ամենատար” թեմաներից է: “Առավոտ”-ը  կրթության եւ գիտության նախարարից հետաքրքրվել է` արդյոք բրյուսովյան պատմությունը չխփե՞ց կրթության եւ գիտության նախարար, քաղաքական գործիչ Արմեն Աշոտյանի հեղինակությանը: Թերթի հարցին ի պատասխան նախարարն ասել է. “Նման տեսակետ հրապարակայնորեն փորձում են արտահայտել շատ կոնկրետ, ինձ համար տեսանելի հասարակաքաղաքական շահագրգռություն եւ կապեր ունեցող այն անձինք, […]

Հրազդանի քաղաքապետը աշխատավարձ չի տալիս. Ժողովուրդ

Երեկ “Ժողովուրդ”-ի խմբագրություն է զանգահարել մի կին, որը վրդովված տեղեկացրել է, որ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը հրաժարվում է իրենց աշխատավարձ տալ: Թերթի զրուցակիցն ասել է, որ իրենց թերթում կարդացել է, որ ընտրական գործընթացների հետ կապված ցանկացած խախտումների մասին կարող են ահազանգել, եւ գաղտնիությունը կապահովվի, դրա համար էլ հայտնում է. “Ես մանկապարտեզում եմ աշխատում, իմ աշխատավարձը […]

“Մինիատյուրնի” 5 աղջիկ Պաշտպանության նախարարության վիլիսի հետեւում. Ազգ

Ինչպես տեղեկացնում է “Ազգ”-ը, շաբաթ երեկոյան տարածած հաղորդագրությունում Պաշատպանության նախարարությունը տեղեկացրեց, որ լրագրողներին տանելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի անցկացրած հայ-ադրբեջանական սահմանագծի դիտարկմանը Բերքաբեր եւ Դովեղ բնակավայրերի մերձակայքում: Երեկ առավոտյան ժամը 7-ին` 25 լրագրող նախարարության շենքի դիմաց էր Տավուշ մեկնելու ակնկալիքով, սակայն պարզվեց, որ նախարարությունը մեքենաների հետ կապված լուրջ խնդիրներ ունի: 25 լրագրողների […]

Henaran.am-ը մաղթում է աշխատանք` բարձր աշխատավարձով

Այսօր մայիսի 1-ն է` Աշխատավորների համերաշխության միջազգային օրը: 1886 թ. մայիսի 1-ին ամերիկացի բանվորները գործադուլ կազմակերպեցին` պահանջելով 8-ժամյա աշխատանքային օր: Գործադուլն ավարտվեց ոստիկանության հետ արյունալի բախումներով: 1889թ. II Ինտրենացիոնալի Փարիզի կոնգրեսը որոշեց ամեն տարի մայիսի 1-ին ցույցեր կազմակերպել` ի հիշատակ Չիկագոյի բանվորների ակցիայի: ԽՍՀՄ-ում մայիսի 1-ը համարվում էր պետական հիմանական տոներից մեկը: Մայիսի 1-ը նշվում […]

Տիգրան Սարգսյան, Հովիկ Աբրահամյան թե՞ Արմեն Գեւորգյան. Իրատես de facto

Ո՞վ է լինելու Հայաստանի ապագա վարչապետը: Հարցնում է “իրատես de facto”-ն եւ փորձում վերլուծել ստեղծված իրավիճակը: Թերթի տեսակետով,  ընտրությունների ողջ ինտրիգը հենց սա է: Կոնֆիգուրացիաները հետեւյալք են. ա) ստատուս-քվոյի պահպանում: Սա նշանակում է` վարչապետ է մնում Տիգրան Սարգսյանը, ինչն էլ իր հերթին ենթադրում է, որ ընտրությունները պետք է լինեն բավականին բարձր մակարդակով, ինչպես խոստացել է […]

Բարեւ, ես Նիկոլն եմ. Հրապարակ

“Հրապարակ”-ը նկատում է, որ գորշ, միապաղաղ քարոզարշավի ժամանակ “Հայկական ժամանակ” թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը որ միայն էկրանից ու հարթակից է հստակ խոսում, այլեւ նոր որակի քարոզչություն է իրականացնում: Նա նախ իր ընտրողներին հասցե առ հասցե նամակներ հղեց, որտեղ մատչելի բացատրում էր, թե ինչու է խնդրում նրանց  քվեն: “Իսկ այժմ էլ ընտրատարածքի բոլոր բնակինչերն այս օրերին […]

Փնտրվում են ՕԵԿ-ական խնամի-բաջանաղ. Ժամանակ

Ըստ “Ժամանակ” օրաթերթի, Լոռու մարզկենտրոնից 2 կմ հեռու գտնվող Գուգարք գյուղի բնակիչներն արդեն քանի օր է  ՕԵԿ-ական ծանոթ-բարեկամ են փնտրում` որպես ընտրակաշառք հեռախոս ստանալու համար: Գյուղացիները, խնամի-բաջանաղների միջոցով պարզել են, որ հեռախոսի գինը 25 հազար դրամի սահմաններում է: Գուգարքի 3 փողոցներում 12 ընտանիքներ գրանցելուց հետո է միայն պարզ դարձել, որ ՕԵԿ-ը անկախ ընտանիքի անդամների թվից` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի