22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հիշողությունը` անասունի ու մարդու արանքում …

“Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, անհանգիստ ես եւ հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է “…

Քարոզարշավային թոհուբոհում,  պարզապես հրամայական է դառնում Հրանտ Մաթեւոսյանի հիշեցումը … երբ թվում է` ապրածդ տարիներն ու  իրականությունն այնքան աբսուրդային իրավիճակներ ու անակնկալներ են մատուցել, որ սառնասրտությունդ այլեւս չես կորցնելու եւ երբեւիցե չես զարմանալու, որովհետեւ քաղաքական զարմանքի բագաժն արդեն սպառված է եւ հիշողությունդ տեղը /հայրենի գործիչները հետեւողականորեն աշխատել են այդ ուղղությամբ-խմբ./ հայտնի հեքիաթի  հերոսի նման, ի վերջո, ստիպված ես լինում գոռալ` սուտ է:

Ու սկսում ես ապշել … զարմանալ մարդկանց “delete” եղած հիշողության կամ դիմացինի հիշողությունը “delete” անելու  ցինիզմի վրա …

1996թ. բանակում խաղաղ պայմաններում սպանվել է վերջին չորս տարիներից ավելի շատ զինվոր 200-ից ավել` 260 հոգի:Այդ ժամանակ երկրի նախագահը ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր: 1997թ. բանակում սպանվել է 217 զինվոր: Գագիկ Ջհանգիրյանի զինվորական դատախազ եղած ժամանակ բանակում սպանվել է 500-ից ավել զինվոր:

Արդեն մի քանի տարի է Տեր -Պետրոսյանն ու Ջհանգիրյանը ապացուցում են, թե որքան վատ է մեր երկրում վիճակը եւ որքան լավ է լինելու, երբ իրենք վերադարձնեն իրենց աթոռները:

“Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, անհանգիստ ես և հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է “…

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ