Սերժ Սարգսյանն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին: Նախագահը ողջունել է բարոնուհուն եւ բարձր գնահատել տարիներ ի վեր Հայաստանին եւ Արցախին նրա ցուցաբերած աջակցությունը, ծավալած մարդասիրական գործունեությունն ու հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ ջանքերը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ մեր ժողովուրդը հատուկ վերաբերմունք ունի իր […]