07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Սերժ Սարգսյանն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին:

Նախագահը ողջունել է բարոնուհուն եւ բարձր գնահատել տարիներ ի վեր Հայաստանին եւ Արցախին նրա ցուցաբերած աջակցությունը, ծավալած մարդասիրական գործունեությունն ու հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ ջանքերը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ մեր ժողովուրդը հատուկ վերաբերմունք ունի իր բարեկամների նկատմամբ եւ մշտապես երախտագիտությամբ է հիշում ու գնահատում նրանց: Հանրապետության ղեկավարը վստահություն է հայտնել, որ բարոնուհի Քերոլայն Քոքսի անունը պատմության մեջ լինելու է այն մարդկանց անունների առաջին շարքում, ում հիշատակելու են որպես մեր ժողովրդի մեծագույն բարեկամի:

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ բարոնուհի Քոքսը խոսել են Հայաստանում իրականացվող բարեփոխումների, մեր երկրի զարգացման առաջնահերթությունների, Հայաստան-Եվրամիություն համագործակցության մասին, կարեւորել միջազգային հանրությանը ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ անաչառ եւ լիարժեք տեղեկատվության տրամադրման ուղղությամբ հետեւողական աշխատանքը:

Henaran.am -ին հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ