10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի նիստ

Վաղը` մայիսի 30-ին, ժամը 19.30-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի կունենա ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, իսկ նույն օրը ժամը 20.00-ին` ՀՀԿ խորհրդի նիստը:

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի փոխանցմամբ, ՀՀԿ ղեկավար մարմինների նիտերին  “Հանրապետականը” կանդրադառնա կոալիցիայի ստեղծման հարցին: Անդրադարձ կլինի նաեւ ԱԺ ղեկավար կազմի թեկնածուների հարցին:

Սպասվում է, որ այս նիստերի ժամանակ կհնչեն նաեւ ապագա կառավարության անդամների անունները, թեեւ չի բացառվում, որ կառավարության կազմին ՀՀԿ-ն անդրադառնա ԳՄ մեկ այլ նիստի ժամանակ:

Նշենք, որ  ՀՀԿ խորհրդում ընդգրկված են ՀՀԿ նախագահը Սերժ Սարգսյանը,  ՀՀԿ գործադիր մարմնի անդամները, կուսակցության անդամ պատգամավորներն ու կառավարության անդամները, տարածքային կազմակերպությունների խորհուրդների նախագահները:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ