Նախընտրելի հանգստավայրերը` ըստ աստղակերպի նշանների. էզոթերիկ
Այս տարի հանգստի համար կատարյալ տարբերակ է ծովափը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց աստղաբան–էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը` խոսելով հանգստի համար նախընտրելի և ոչ նախընտրելի երկրների մասին` ըստ աստղակերպի նշանների։
Խոյերի համար բարենպաստ են Իտալիան, Եգիպտոսը, Թուրքիան և Հայաստանը: Բացասական է Հոլանդիան: Խոյերը հանգստի ժամանակ պետք է խուսափեն զգացմունքային լինելուց:
Ցուլերի համար նախընտրելի երկրներն են Հայաստանը, Իտալիան: Նրանք պետք է զգուշանան Ավստրիա, Հունգարիա և Պորտուգալիա ուղևորվելուց:
Երկվորյակների համար նախընտրելի երկրներն են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և այլն: Անբարենպաստ են Սլովակիան և Հունգարիան:
Խեցգետինների համար բարենպաստ երկրներն են Հունաստանը, Ֆրանսիան, Անգլիան, Հայաստանը:
Առյուծների համար հանգիստը բարենպաստ կլինի կազմակերպել Հնդկաստանում, Մեքսիկայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում և Մեծ Բրիտանիայում:
Կույսերի համար բարենպաստ են Ավստրիան, Մեքսիկան, Գերմանիան, Ֆրանսիան: Անբարենպաստ է Հոլանդիան:
Կշեռքներին խորհուրդ է տրվում հանգիստը կազմակերպել Գերմանիայում, Ֆրանսիայում, Իռլանդիայում և Իտալիայում:
Կարիճներին աստղաբանը խորհուրդ է տալիս իրենց հանգիստը կազմակերպել միայն Հայաստանում ու Եգիպտոսում: Անբարենպաստ են Հնդկաստանն ու Մեքսիկան:
Աղեղնավորների համար բարենպաստ երկրներ են Պորտուգալիան, Ավստրիան, Եգիպտոսը և Եթովպիան:
Այծեղջուրների համար` Հայաստանը, Դանիան, Եգիպտոսը, Անգլիան:
Ջրհոսներին խորհուրդ է տրվում հանգստանալ Իտալիայում, Եգիպտոսում, Հայաստանում: Նրանց խորհուրդ չի տրվում մեկնել Ռուսաստան:
Ձկների համար բարենպաստ երկրներն են Հունաստանը, Ավստրիան, Սլովակիան, Հունգարիան: Անբարենպաստ երկիր նրանց համար չկա: