03 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

“Էլեկտրոն”-ում զենք էին արտադրում ՊՆ պատվերով

Երեւանի “Էլեկտրոն” գործարանում տեղի ունեցած պայթյունից րոպեներ անց դեպքի վայրում էր նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ պաշտպանության նախարարությունը պայմանագիր ունի գործարանի հետ եւ լիցենզիայով որոշակի սարքեր են արտադրվում:

Henaran.am-ի տեղեկություններով գործարանում պայթուցիկ նյութեր եւ ականներ են արտադրվում:

ԱԻ նախարարը նաեւ ասաց, որ ըստ գործարանի տնօրենի, պայթյունի ժամանակ արտադրամասում երկու հոգի են եղել, ինչը ենթադրում է, որ այլ վիրավորներ եւ անհետ կորած չկաներ:

Հիշեցնենք, որ պայթյունի հետեւանքով փլատակների տակ են մնացել արտադրամասի վարիչ 64-ամյա Ազիբեկ Բարսամյանը եւ նրա տեղակալ 67-ամյա Ջանիբեկ Մարտիրոսյանը: 64-ամյա Ազիբեկը մահացել էր տեղում, իսկ Ջանիբեկ Մարտիրոսյանը ծանր վիճակում տեղափոխվել էր “Էրեբունի” բժշկական կենտրոն, որտեղ եւ մահացել էր:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ