31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Միշել Օբամայի խանդն անտեղի՞ չի եղել

Ամերիկյան ԶԼՄ-ները հույս են հայտնում, որ Բարաք Օբամայի նախկին ընկերուհիների մասին պատմող գիրքը, որը լույս կտեսնի հունիսին, չի ազդի նախագահի եւ առաջին տիկնոջ հարաբերությունների վրա, ինչը չի կարելի է ասել “New York Times”-ի նախկին լրագրող Էդվարդ Քլյայանի նոր աշխատանքի մասին, ով պնդում է, որ հաղորդավարուհի Օփրա Ուինֆրին մոտ է եղել Օբամայի հետ, հայտնում է “New York Times”-ը:

1977-87-ը “New York Times”-ի գլխավոր խմբագիր աշխատած Էդվարդի նոր աշխատանքը կոչվում է “Սիրողը”: Այն պատմում է Օբամայի կյանքի “անհայտ էջերի” մասին եւ մի շարք տեղեկություններ է պարունակում  տարբեր հայտնի մարդկանց հետ նրա հարաբերությունների մասին: Այստեղ լրագրողը  ակնարկում է Սպիտակ տան հետ Օփրայի “շատ մտերիմ կապերի” մասին:

Քլյայանի կարծիքով` հենց դա էլ պատճառ է հանդիսացել Միշել Օբամայի եւ Օփրայի հարաբերությունների խզման համար, քանի որ մինչ  Օբամայի նախագահ դառնալը նրանք անբաժան ընկերուհիներ էին:

Սակայն ամեն ինչ փոխվեց 2008-ին, երբ Օբաման եկավ իշխանության գլուխ: Միշել Օբամայի խորհրդականները սկսեցին ակնարկել նրան, որ աստղը շատ “մեծ ազդեցություն ունի” նախագահի վրա: Լրագրողի կարծիքով` հենց խանդն է դարձել ընկերուհիների վեճի պատճառը: Արդյունքում ` առաջին տիկինը, ով հայտնի է իր սպորտային կենսակերպով, հաճախակի ծաղրում էր հաղորդավարուհուն ավել քաշի պատճառով` նույնիսկ հրապարակայնորեն: Միշել Օբաման նաեւ հրաժարվել է մասնակցել երեխաների ճարպակալման դեմ արշավին, որն սկսել էր Օփրան:

Սպիտակ տան ներկայացուցիչները հրաժարվել են պատասխանել Էդվարդ Քլյայանի աշխատանքի հետ կապված հարցերին: Իսկ մի շարք լրագրողներ այն անվանել են անխիղճ եւ կեղծ աշխատանք` հիմնված բամբասանքների վրա:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ