17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լոնդոնում կցուցադրվի ամենաերկար լուսանկարը

Լոնդոնի “ExCel” ցուցասրահում հունիսի 1-9-ը  կցուցադրվի ավելի քան մեկ կիլոմետր երկարություն ունեցող ֆոտոժապավեն:

Ժապավենի հեղինակը բրիտանացի լուսանկարիչ Քլեր Նյուտոնն է: Ժապավենը կազմված է 109 առանձին նկարներից: Նկարներում պատկերված են մարդիկ թռիչքի ժամանակ: Ժապավենն ստեղծելու համար Նյուտոնն աշխատել է 2 տարի: Այն ստացել է “Jump4London” անվանումը:

Նկարահանումները անց են կացվել Լոնդոնի որոշակի հատվածներում: Ընդհանուր առմամբ Նյուտոնը անց է կացրել 87 ֆոտոսեսիա, որոնց մասնակցել են երեխաներ եւ մեծահասակներ, այդ թվում` զբոսաշրջիկներ, ուսանողներ, պարաօլիպիական խաղերի մասնակիցներ, բռնցքամարտիկներ:

“Jump4London” նախագիծը նախատեսված է Օլիմպիական խաղերի  համար, որոնք կկայանան 2012-ի ամռանը Լոնդոնում:

Նյուտոնի ստեղծած ֆոտոժապավենը հավակնում է Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելուն` որպես աշխարհի ամենաերկար նկարը:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ