12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Նշանավոր պետական գործիչ Ստեփան Պողոսյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով

Կյանքի 81-րդ տարում վախճանվեց հայտնի մտավորական, նշանավոր պետական գործիչ ու գիտնական Ստեփան Կարապետի Պողոսյանը:

Հայ հասարակայնությունը ծանր կորուստ կրեց: Մայիսի 17-ին, կյանքի 81-րդ տարում, վախճանվեց հայտնի մտավորական, նշանավոր պետական գործիչ ու գիտնական Ստեփան Կարապետի Պողոսյանը: Նրա անունը անբաժան է վերջին  հիսուն-հիսունհինգ տարիների հանրապետության  հասարակական-քաղաքական, մշակութային կյանքից:

Հայրենիքին ու ժողովրդին անմնացորդ նվիրված քաղաքացի, իմաստուն ու բարի մարդ, շիտակ եւ ազնիվ անհատականություն, հմուտ ու հեռատես ղեկավար, պրպտող ու անկողմնակալ գիտնական Ստեփան Պողոսյանը վայելում էր գործընկերների, հասարակայնության արժանի սերն ու հարգանքը: Այդպիսին նա կմնա մարդկանց հիշողության մեջ:

Ստեփան Պողոսյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 19-ին՝ ժամը 17-ին, Երեւան, Սայաթ-Նովա 29, բն. 11 հասցեում: Վերջին հրաժեշտը՝ մայիսի 20-ին՝  ժամը 12-14-ը, Կամերային երաժշտության տանը: Հուղարկավորությունը՝  ժամը 14-ին:

Henaran.am-ին հաղորդում են Մշակույթի նախարարության լրատվական ծառայությունից

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ