06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Ադրբեջանի կողմից տարածքային ոտնձգության հերթական փո՞րձ

Այսօր քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանը հրապարակել է Ասոցիացիայի Խորհրդի հետեւյալ հայտարարությունը.

‘2012 թ. մայիսի 11-ին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Բաքու կատարած վերջին այցելության օրը, Ադրբեջանի  նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի սեկտորի վարիչ Ֆուադ Ախունդովը հանդես է եկել մի հայտարարությամբ, որում նշել  է, որ ներկայիս Հայաստանը ստեղծվել է Ադրբեջանի պատմական տարածքների վրա, եւ Հայաստանի իշխանություններին մեղադրել է Հայաստանի տարածքում գտնվող ‘ադրբեջանական պատմամշակութային, հոգեւոր ու ճարտարապետական ժառանգության նմուշների’  ոչնչացման մեջ: Ադրբեջանցի պաշտոնյան նաեւ շեշտել է, որ պատմական փաստերը, հին աղբյուրները եւ աշխարհագրական քարտեզները ապացուցում են, որ Կովկասում Հայաստան պետություն երբեք գոյություն չի ունեցել:

Ներկայիս ադրբեջանական վարչակազմը շարունակում է Ադրբեջանի նախկին ղեկավարության` պատմական փաստերի խեղաթյուրման քաղաքականությունը, որը հենված է ակնհայտորեն հակագիտական մոտեցումների վրա:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանում տիրող վարչակարգը բռնակալական բնույթի է, Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան համոզված է, որ Ախունդովի հայտարարությունը արվել է Ադրբեջանի նախագահի իմացությամբ: Ուստի Ասոցիացիան այդ հայտարարությունը գնահատում է որպես Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված անթաքույց տարածքային ոտնձգության փորձ եւ Ադրբեջանի իշխանությունների կանխամտածված սադրանք` ուղղված Մինսկի խմբի վարկաբեկմանը եւ տարածաշրջանում հաստատված կայունության խաթարմանը:

Նման հայտարարությունները խափանում են հակամարտության կողմերի միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորման ուղղությամբ միջազգային հանրության գործադրվող ջանքերը, նախադրյալներ են ստեղծում հարեւանների նկատմամբ նոր ագրեսիայի արդարացման համար, հերթական անգամ հարցականի տակ են դնում Ադրբեջանի իշխանությունների ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը եւ ցուցադրում բանակցային գործընթացում Ադրբեջանի իշխանությունների որդեգրած ոչ կառուցողական դիրքորոշումը’:

Henaran.am-ին հաղորդում են Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի մամլո գրասենյակից

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ