22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայ խաղաղապահները կմասնակցեն բազմազգ զորավարժություններին

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադի 39 զինծառայողից բաղկացած զորակազմը ս.թ. մայիսի 18-ին մեկնել է Նախկին Հարավսլավական Մակեդոնիայի Հանրապետության մայրաքաղաք Սկոպյե` ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկերներ պետությունների ‘Համատեղ մեծ աղեղ եւ համատեղ հեծյալ նիզակամարտիկ-2012’ բազմազգ խաղաղապահ զորավարժությանը մասնակցելու նպատակով:

‘Համատեղ մեծ աղեղը’ հանդիսանում է զորավարժության հրամանատարաշտաբային փուլը, որի ընթացքում մասնակիցները հմտություններ ձեռք կբերեն շտաբային ընթացակարգերի եւ գործողությունների ղեկավարման ու կառավարման հարցերում` սկսած մարտական հրամանի ստացումից, շտաբում դրա մշակումից, ենթակա ստարաբաժանումների միջեւ խնդիրների բաշխումից մինչեւ գործողության ավարտը:

Զորավարժության դաշտային փուլը կրում է ‘Համատեղ հեծյալ նիզակամարտիկ’ խորագիրը: Այս փուլի ընթացքում վարժանքների մասնակիցները հմտանալու են խաղաղապահ առաքելության այնպիսի խնդիրների իրականացման մեջ, ինչպիսիք են պարեկությունը, շարասյունների ուղեկցումը, հսկիչ անցակետերի վարումը, ուղեփակման եւ խուզարկման գործողությունները:

ՀԱՊԿ եւ ՆԱՏՕ-ի շրջանակներում նմանատիպ համագործակցային զորավարժություններին հայ խաղաղապահների մասնակցությունը միտված է ՀՀ զինված ուժերի ցամաքային հավաքական զորավարժանքների կարողությունների կատարելագործմանը` ինչպես միջազգային անվտանգության կազմակերպությունների հետ փոխգործունակության զարգացման, այնպես էլ մարտական պատրաստության կատարելագործման նպատակով:

Հայկական խաղաղապահ զորախումբը Հայաստան կվերադառնա մայիսի 30-ին:

Henaran.am-ին հաղորդում են ՊՆ լրատվական ծառայությունից

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ