Նախագահին ներկայացվել է վարորդական վկայականների հատկացման, ավտոմեքենաների հաշվառման փոփոխությունները

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել ՀՀ ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնի բացման արարողությանը: Հանրապետության ղեկավարը ծանոթացել է այդ նոր ստորաբաժանման գործունեությանն ու տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման, վարորդական վկայականների հատկացման գործընթացի բարեփոխումների ուղղությամբ իրականացված աշխատանքներին, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակին: Նախագահին ներկայացվել է, որ Երևանի հաշվառման-քննական բաժինը միավորում է Ճանապարհային ոստիկանության Երևանի թիվ 1, թիվ […]