Ընդդիմությունը բաց նամակ է հղել Հայաստանի ոստիկանապետին

Հայ հեղափոխական դաշնակցությունը, ՀԱԿ-ն ու “Ժառանգություն”-ը բաց նամակով դիմել են Հայաստանի ոստիկանապետին: “Մեծարգո պարոն ոստիկանապետ,ԱԺ առաջիկա ընտրությունների՝ ՀՀ ոստիկանության կողմից հրապարակված ընտրական ցուցակներում ընդգրկված է 2.485.844 անուն, որոնց գումարելով զինծառայողների ու ազատազրկման վայրերում գտնվող քաղաքացիների գաղտնի ցուցակներում առկա շուրջ 50.000 անունները, ստացվում է 2.535.844 ընտրող։ Հայտնի է նաեւ, որ 2011թ. մարդահամարի տվյալներով ՀՀ հաշվեգրված բնակչության […]