09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 29, 2012

“Շիրակը կհաղդե…”. “Ժառանգություն”-ից Անահիտ Բախշյանը նախագահի հետ ֆուտբոլի էր /վիդեո/

Գյումրիի “Շիրակ” մարզադաշտում ընթանում է ՀՀ ֆուտբոլի գավաթի եզրափակիչ խաղը: Ուժերը չափում են “Շիրակ”-ն ու “Իմպուլս”-ը: Խաղին հետեւում է ՀՀԿ առաջնորդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որը աշխատանքային այցով եւ նախընտրական քարոզչության շրջանակներում Շիրակի մարզում է: Այնքան մեծ է հետաքրքրությունը, որ ստադիոնում տեղ չկար, նույնիսկ նախապես տոմս առածները չէին կարող ներս մտնել: Նրանք դրսում կանգնած երկրպագում […]

Ամենաշատը ԲՀԿ-ն է տալու` 30 000… Henaran.am-ի թղթակցից անձնագիր ուզեցին

Շիրակի մարզի Արթիկ քաղաքի ընտրողները սպասում են ընտրակաշառքների բաշխմանը: Նրանց պատմելով, ընտրություններից երկու-երեք օր առաջ սկսում են բաժանելը: “Ասում են 25-40 հազար են տալու, ով շատ տա, նրան էլ քվեարկելու ենք”,-Henaran.am-ի հետ զրույցում ասացին արթիկցիները: Ի դեպ, սրճարաններից մեկում էլ մի քաղաքացի մարդկանց անձնագրային տվյալներն էր գրանցում: Հետաքրքրվեցինք, թե ինչի համար է գրանցում, պատասխանեց ընտրությունների: […]

Օրհնյալ լինես … Սերժ Սարգսյանը Շիրակում է

 “Օրհնյալ լինես” ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին ասաց մի կին Արթիկում: Կիրակի նա նախընտրական քարոզարշավի շրջանակներում Շիրակի մարզում է: ”Դուք ապրում եք մի երկրի հարեւանությամբ, որն անօրինական շրջափակման մեջ է պահում Հայաստանը, որը միջոցներ չի խնայում խտրականության հարցում, որտեղ մերժվում է Ցեղասպանության փաստը եւ կեղծվում սեփական պատմությունը, ուր այսօր էլ շարունակվում է այդ քաղաքականությունը։ Հավերժ հնարավոր […]

Ապարանցու տրամաբանություն. օրվա կադր

Ապարանում, թիվ 14 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված հանրապետական Վրեժ Մարկոսյանի մեծադիր գովազդային պաստառը փակցված է կոմունիստական կուսակցության նախընտրական շտաբի պատից: “Ես ձեզնից մեկն եմ”` այսպես է գրառված նկարի տակ:

Գագոն մեր լավ ախպերն ա … ԲՀԿ առաջնորդը Գեղարքունիքում է /վիդեո/

Այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախընտրական քարոզարշավով Գեղարքունիքի մարզում էր: Առաջին հանդիպումը եղավ Վարդենիսի քաղաքացիների հետ, այնուհետեւ` Վարդենիկ գյուղում: “Բարգավաճ Հայաստան” կուսակցության առաջնորդը կլինի Սեւան եւ Ճամբարակ քաղաքներում: “Ամենակարեւորը հեշտ ձեւը, որ կարողանան մարդկանց հնարավորություն տալ իրենց զբաղվածության խնդիրը իրենք ստեղծեն: Հարկավոր է փոփոխություն հարկային դաշտում: Այսօր բարեգործությամբ ու նպաստով երկիր չես կառուցի, հզորացնի: Հիմնական […]

Բախվել են ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը. կան վիրավորներ

Ապրիլի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Դեպքի վայրից News.armeniatv.com–ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ ժամը 14։30 սահմաններում Այնթապ–Արևաբույր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում իրար են բախվել “Գազել” մակնիշի 19 ՏԼ 685 համարանիշի և “ՊԱԶ” մակնիշի 27 ՏՍ 522 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով երկու հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ մեկն […]

“Ջիպեր-միպեր” չպիտի լինեն. Հայաստանի ոստիկանապետ

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի համար ընտրությունները տոն են: Այս մասին նա հայտարարեց երեկ կայացած օպերատիվ խորհրդակցության ժամանակ: “Ընտրությունները տոն են, ու պիտի բոլորս էնպես անենք, որ այդ պահպանենք: Պիտի խիստ լինենք, շատ խիստ”,-ասաց Գասպարյանը: Նրա խոսքով, “ջիպերով-միպերով տեղամասերի առաջ կուտակումներ չպիտի լինի, մարդկանց տանել-բերել պիտի վերացվի”:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի