Ամենաշատը ԲՀԿ-ն է տալու` 30 000… Henaran.am-ի թղթակցից անձնագիր ուզեցին

Շիրակի մարզի Արթիկ քաղաքի ընտրողները սպասում են ընտրակաշառքների բաշխմանը: Նրանց պատմելով, ընտրություններից երկու-երեք օր առաջ սկսում են բաժանելը: “Ասում են 25-40 հազար են տալու, ով շատ տա, նրան էլ քվեարկելու ենք”,-Henaran.am-ի հետ զրույցում ասացին արթիկցիները:
Ի դեպ, սրճարաններից մեկում էլ մի քաղաքացի մարդկանց անձնագրային տվյալներն էր գրանցում: Հետաքրքրվեցինք, թե ինչի համար է գրանցում, պատասխանեց ընտրությունների: “Բարգավաճին ենք տալու ցուցակը իրանք ամենաշատն են բաժանելու` 30 հազար”,-ասաց գրանցողն ու առաջարկեց, եթե անձնագիր ունենք տանք: “Ամսու երեքին-չորսին կզանգենք կտանք փողը”,-ավելացրեց նա: Ցավոք, անձնագիր չունեինք: