Հանրապետականները հրաժարվում են ՀԱԿ-ի հետ բանավիճելուց. Կոնգրեսի հայտարարությունը

Ժողովրդավարական ընտրություններն առաջին հերթին բնորոշվում են մասնակից քաղաքական ուժերի հրապարակային բանավեճերով՝ դեբատներով։ Դրանց շնորհիվ է նաեւ, որ հասարակությունը կողմնորոշվում է, թե հաջորդ ընտրաշրջանի համար ում վստահի իշխանությունը։ Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ամենաբնորոշ գծերից մեկն այն է, որ իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները՝ բոլոր մակարդակներում հրաժարվում են “Հայ Ազգային Կոնգրեսի” ներկայացուցիչների հետ որեւէ հրապարակային բանավեճից։ […]