27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Անձրեւը չխանգարեց Սերժ Սարգսյանին

“Ղարաբաղը պետք է դառնա բանակցությունների լիիրավ կողմ, մենք պայքարում ենք դրա համար: Արտաքին քաղաքականությունը հիմնված է եղել  Հայաստանի նախաձեռնությունների վրա եւ շարունակվելու է եւս: Մենք բարձրացնելու ենք ՌԴ հետ կնքված պայամանագրերի իրագործման արդյունավետությունը: Այստեղ ունենք մի կողմից հսկայական իրավական բազա, մյուս կողմից հսկայական ներուժ, որ պետք է օգտագործվի”,-այս մասին Երեւանի Շենգավիթ համայնքում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ առաջնորդ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Չնայած անձրեւին` հանրահավաքը բազմամարդ է: Տեղեկացնում է Henaran.am-ի թղթակիցը:

Սարգսյանն  անդրադարձավ Հայաստան-ԵՄ հարաբերություններին: “Եվրամիության հետ վիզաների, խոր ու համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրերի կնքումը մենք հասցնելու ենք ավարտին: Սա Հայաստանի եվրամերձեցման կարեւոր  օղակ է, որը դրական ազդեցություն կարող է ունենալ հասարակության եւ տնտեսության վրա: Դիմելով շենգավիթցիներին` ՀՀԿ առաջնորդն ասաց, որ տեղյակ է համայնքի ամենամեծ պրոբլեմից` աշխատեղերի խնդրին:

Սերժ Սարգսյանը  հավաստացրեց, որ այդ համաձայնագրերը նաեւ դրական ազդեցություն են ունենալու այդ առումով: Նախագահը հավաքվածներին տեղեկացրեց, որ հանդիպումից առաջ եղել է համայնքում գտնվող  “Արարատ” սննդի կոմբինատում,  որը վերամշակող ձեռնարկություն է եւ ունի  300-ից ավելի աշխատատեղ: “Պայմանագրերի առկայության դեպքում կարող ենք ունենալ լավ արտադրություն եւ դա իրացնել”,-նկատեց Սարգսյանը:

ՀՀԿ ԵԺԿ համագործակցության մասին կուսակցության նախագահն ասաց, որ  այդ համագործակցությունը փոխելու է երկրի թե’ ներքին, թե’ արտաքին նկարագիրը: Նախագահը անդարադարձավ Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին եւ շեշետեց, որ Ցեղասպանության 100 ամյակի շեմին Հայաստանը բազմապատկելու է ջանքերը:

“ՀՀԿ-ն որեւէ ցեղասպանության  ուրացում համարում է ոճրագործության շարունակություն եւ մենք պայքարելու են մեր եւ մարդկության դեմ իրականցվող այդ հանցագործության դեմ: Ֆրանսիայում Ցեղասպանության օրինականացման ընդունումը ոգեւորեց մեզնից շատերին, բայց Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի  որոշումը հիասթափեցրեց  ոմանց:

Ես բոլորիդ կոչ եմ անում սառնասրտության եւ համբերության, որովհետեւ միջազգային ասպարեզում հայության իրավունքների ու շահերի պաշտպանությունը իրականում շատ երկար գործընթաց է: Մենք այդ հարցում մեծ ու տեւական ճանապարհ ունենք անցնելու”,-ասաց ՀՀԿ նախագահը:

“Ի տարբերություն ոմանց մենք չունենք ստելու կարիք եւ թշնամական քարոզչության անհրաժեշտություն: Մեր արտաքին  քաղաքականության կարեւոր բաղադրիչն է պատմական արդարության, պատմական եւ քաղաքական ճշմարտության պաշտպանությունը, համահայկական միասնությունը, ինչպես նաեւ հայրենիք-սփյուռք հարաբերությունները”,-ասաց նախագահը` ավելացնելով, որ այդ հարաբերությունը անհնար է դիտարկել  ներքին քաղաքականության համատեքստից դուրս:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ