14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

“Երկու աստղի”-ի փոխարեն` “Մենք ու մենք”-ը

Հանրային հեռուստաընկերությամբ, առաջիկա շաբաթ օրը` ժամը 22.00-ին եթեր կտրվի նոր երաժշտական նախագիծ` “Մենք ու մենք”: Ինչպես Henaran.am-ի հետ զրույցում նշեց նախագծի պրոդյուսեր Ռուբեն Թումանյանը,  նախագիծը համահայկական մի ակցիա է, որը կմեկտեղի սփյուռքն ու Հայաստանը:

“ 8 դուետ է լինելու, մեկ հայաստանաբնակ եւ մեկ սփյուռքահայ, եւ սա մրցույթ չի, զույգերը չեն գնահատվելու”,-ասաց Թումանյանը: Հաղորդավարները եւս ընտրվել են այդ սկզբունքով` Լուսինե Թովմասյանն ու Կարեն Մանթաշյանը, որը “ Նոր Հայեր” խմբից է եւ հիմա ԱՄՆ-ում է բնակվում:

Նախագծում իրենց ողջույնները կբերեն տարբեր երկրներում ապրող նշանավոր հայեր, նաեւ կլինեն հյուրեր հատուկ համարներով, այսինքն` նրանք երգելու են:

Նախագծի շրջանակներում եթեր է հեռարձակվելու 8 հաղորդում եւ երգելու են նույն զույգերը: Պրոդյուսերի խոսքով, սա կարելի է նմանացնել  “Երկու աստղ” նախագծին, սակայն որոշ բաներ փոխվել են: Հաղորդաշարը եթերում է լինելու ամեն շաբաթ երեկոյան:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ