Մինասի որմնանկարներն ու հյուրանոցային բիզնեսը. Վարչապետը Գյումրիի քաղաքապետին ակնարկեց

Կառավարությունն այսօրվա նիստին քննարկեց Մինասի /Մինաս Ավետիսյան/որմնանկարների պահպանման հարցը: Կառավարության որոշման նախագծի համաձայն, նախատեսվում է վերաբաշխել մշակույթի նախարարության բյուջեն եւ որմնանկարների պահպանման եւ ամրապնդման նպատակով հատկացնել մոտ 10 մլն դրամ: Ներկայացնելով հարցը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հիշեցրեց, որ Շիրակի մարզում գտնվող Վահրամաբերդի մշակույթի տունը խիստ տուժել էր երկրաշարժից, կանգուն էր մնացել միայն մշակույթի տան […]