24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Սեքս-սկանդալի կենտրոնում հայտնված նախագահի աշխատակիցներին կհեռացնեն աշխատանքից

ԱՄՆ-ի Հատուկ ծառայության 3 աշխատակիցները, որոնք Ամերիկաների գագաթաժողովի նախօրեին հյուրանոցի համար էին բերել կոլումբիացի մարմնավաճառների, հեռացվել են աշխատանքից: Այդ մասին հայտնել է ծառայության տնօրենի օգնականը, տեղեկացնում է “BBC”-ն:

“Չնայած որ այդ գործով հետաքննությունը դեռ նոր  է սկսվել, բայց արդեն կարելի է համոզված ասել, որ նրանք կամ աշխատանքից կհեռացվեն կամ իրենց կամքով  աշխատանքից հեռանալու դիմում կգրեն”,-հայտնել է նա:

Միջադեպը տեղի էր ունեցել կոլումբիական Կարթահենա քաղաքում, որտեղ կայացավ Ամերիկաների գագաթաժողովը: Մինչ գագաթաժողովի սկիզբը ԱՄՆ-ի Հատուկ ծառայության 12 աշխատակից ժամանակավորապես հեռացվել էին աշխատանքից եւ ուղարկվել տուն:

Տեղի ԶԼՄ-ները հայտնել են, որ միջադեպի մասին հայտնի է դարձել շնորհիվ այն 20 աղջիկներից մեկի, որոնց նրանք հյուրանոց էին բերել: Հաճախորդները  հրաժարվել են վճարել, եւ մարմնավաճառներից մեկը ոստիկանություն է դիմել:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ չնայած այդ միջադեպին, ինքը լիովին վստահում է Հատուկ ծառայության ղեկավար Ֆրենկ Սալիվանին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ