26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Բրյուսովի համալսարանում թեժ է. 3 ուսանողի ոստիկանություն տարան /լրացված/

Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ այս պահին Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում դասադուլ է: Ուսանողները պահանջել են, որպեսզի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը պարզաբանի, թե ինչու է աշխատանքից ազատել համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանին:

Նախարարը համալսարանի մասնաշենքի ներսում է, սակայն ուսանողները նրան հորդորում են դուս գալ եւ շենքի առաջ հանդիպել իրենց հետ: Բողոքի ակցիան այս պահին շարունակվում է:

Henaran.am-ի տեղեկություններով, ուսանողների բողոքը համակարգում են համալսարանի մի քանի դասախոս, որոնց թվում նաեւ ՀՅԴեւ ՀԱԿ անդամներ կան:

Ուսանողները  լրագրողներին տեղեկացրին, որ մինչեւ վաղը,  եթե չվերականգնվի նախկին ռեկտորը,  ապա վաղվանից բուհ կգնան քնապարկերով եւ անժամկետ դասադուլ կհայտարարեն:

Մոտ մեկ ժամ համոզելուց հետո ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը իջել է ներքեւ եւ խոսում է ուսանողների հետ:

Չնայած վարար անձրեւին, Աշոտյանը շարունակում է խոսել ուսանողների հետ: Ոչ ոք չգիտի ինչու, բայց 3 ուսանողի ոստիկանները նստեցրին մեքենա եւ բաժին տարան: Ուսանողների մի մասը շարժվում է դեպի ոստիկանության շենքը:

Քիչ առաջ Սուրեն Զոլյանը տեղեկացրել է, որ բերման ենթարկված ուսանողներն ազատ են արձակվել: Իսկ Արմեն Աշոտյանը բուհը լքելուց առաջ հայտարարել է, որ ուսանողներն օգտագործվում են քաղաքական նպատակներով, որ իր ականջին հասել է` Լեւոն նախագահ ռեպլիկը:

ԿԳ նախարարը տեղեկացրել է, որ ռեկտորի հեռացման հրամանը կարող է ի չիք համարվել միայն իրավական լուծման դեպքում, իսկ դա դատարանի որոշումն է: Այս մասին հաղորդեց Henaran.am-ի թղթակիցը, ով ներկա է եղել ուսանողների ակցիայի վերջին պահին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ