26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մինասի որմնանկարներն ու հյուրանոցային բիզնեսը. Վարչապետը Գյումրիի քաղաքապետին ակնարկեց

Կառավարությունն այսօրվա նիստին քննարկեց Մինասի /Մինաս Ավետիսյան/որմնանկարների պահպանման հարցը: Կառավարության որոշման նախագծի համաձայն,  նախատեսվում է վերաբաշխել մշակույթի նախարարության բյուջեն եւ որմնանկարների պահպանման եւ ամրապնդման նպատակով հատկացնել մոտ 10 մլն դրամ:

Ներկայացնելով հարցը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հիշեցրեց, որ Շիրակի մարզում գտնվող Վահրամաբերդի մշակույթի տունը խիստ տուժել էր երկրաշարժից, կանգուն էր մնացել միայն մշակույթի տան մի պատը` Մինասի որմնանկարներով, որոնց  պահպանման հարցն այսօր օրախնդիր է:

Նախարարի խոսքով, 2009թ  ուսումնասիրություններ են իրականացվել եւ հանրապետության նախագահը հանձնարարարել է վերակառուցել Վահրամաբերդի մշակույթի տունը: 2012 թվականից 233 մլն դրամի շրջանականերում սկսվել են վերակառուցման աշխատանքերը, սակայն, եթե որմնանկարները հրատապ կերպով չվերականգնվեն, փլուզման վտանգ կառաջանա:

Մշակույթի նախարարը նշեց, որ Վահրամաբերդի մշակույթի տան վերակառուցումից հետո Մինասի որմնանկարները հենց այնտեղ էլ կմնան: Հասմիկ Պողոսյանը անդրադարձավ նաեւ Մինասի եւս 2 որմնանկարների խնդրին, որոնք գտնվում են Ազատան գյուղում եւ Գալվանոմետր գործարանում: Այս հուշարձանները փրկելու համար, Հասմիկ Պողոսյանի խոսքով, հովանավորներ են հարկավոր:

Արձագանքելով Հասմիկ Պողոսյանի հայտարարությանը, վարչապետ Տիգրան Սարգսյանն  ասաց, թե նախ պետք է գյումրեցիներին հստակ տեղեկացնել, որ Մինասի որմնանկարները որեւէ այլ տեղ չեն տեղափոխվի:

Այնուհետ Տիգրան Սարգսյանը նշեց, թե համոզված է, որ  դժվար չէ գտնել հովանավորներ, որոնք 10-20 մլն դրամ կտրամադրեն այդ նպատակին` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գյումրիում լայն թափով հյուրանոցային շինարարություն է ընթանում:

Նկատենք, որ Գյումրիի կենտրոնում վերջերս վեր է խոյացել ՛՛Ալեքսանդրապոլ՛՛ շքեղ հյուրանոցային համալիրը, որն ըստ մամուլի հրապարակումների, պատկանում է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ