24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լիբիդոն բարձրացնելու 6 միջոց

Սան Դիեգոյում գտնվող Ալվարադո հիվանդանոցի սեքսուալ բժշկության բաժնի տնօրեն Իրվին Գոլդշտեյնը հայտնել է այն մասին, որ իրենց հետազոտողները գտել են մի քանի միջոցներ` կանանց եւ տղամարդկանց մոտ լիբիդոն բարձրացնելու համար:

1. Հարկավոր է վախենալ: Օրինակ` կարելի է զբաղվել սերֆինգով: Այդ ժամանակ օրգանիզմը լցվում է ադրենալինով, եւ դուք հատուկ զգացողություններ կունենաք սեքսով զբաղվելիս: Միայն թե չարժե ձեր բոլոր ուժերը վատնել էքստրեմալ սպորտաձեւերի վրա, դրանք ձեզ ավելի հաճելի զբաղմունքի համար պետք կգան:

2. Ռոմանտիկ ընթրիք` մեկ բաժակ կարմիր գինով: Կանայք, որոնք պարբերաբար կարմիր գինի են խմում, սեքսուալության բարձր ցուցանիշ ունեն:

3. Յոգայով զբաղվելը: Յոգայով զբաղվելը ոչ միայն բարձրացնում է լիբիդոն, այլ նաեւ հնարավորություն է տալիս անմոռանալի օրգազմ ապրել, քանի որ յոգայով զբաղվելիս արյուն է մատակարարվում մարմնի ստորին մասերին:

4. Հարկավոր է միմյանց ձեռք բռնել: Թեթեւ հպումները սեքսուալ ցանկություն են արթնացնում օկսիտոցինի շնորհիվ, որով էլ պայմանավորված է մտերմության ցանկությունը:

5. Տղամարդիկ պետք է կարմիր հագուստով լինեն: Դա գրգռում է ցանկացած կնոջ:

6. Անհրաժեշտ է, որ ստեղծեք ձեր “բույրը”: Շնչելով ձեր մարմնի բնական բույրը, ձեր զուգընկերը միանշանակ կգրգռվի: Ցանկալի արդյունքի հասնելու համար կարելի է համատեղ զբաղվել մարմնամարզությամբ, իսկ հետո ցնցուղ ընդունել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ