22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

“Շիրակը կհաղդե…”. “Ժառանգություն”-ից Անահիտ Բախշյանը նախագահի հետ ֆուտբոլի էր /վիդեո/

Գյումրիի “Շիրակ” մարզադաշտում ընթանում է ՀՀ ֆուտբոլի գավաթի եզրափակիչ խաղը: Ուժերը չափում են “Շիրակ”-ն ու “Իմպուլս”-ը:

Խաղին հետեւում է ՀՀԿ առաջնորդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որը աշխատանքային այցով եւ նախընտրական քարոզչության շրջանակներում Շիրակի մարզում է:

Այնքան մեծ է հետաքրքրությունը, որ ստադիոնում տեղ չկար, նույնիսկ նախապես տոմս առածները չէին կարող ներս մտնել: Նրանք դրսում կանգնած երկրպագում էին իրենց թիմին: “Բա պիդի հաղթենք, ինչ պիտի անենք”,-ասաց երկրապագուներից մեկը:   “Ծո, Շիրակը երբ է հաղդե, որ հիմա հաղդե”,-ասում էին թերահավատները:

Առաջին խաղակեսին  մասնակցեց նաեւ “Ժառանգություն” կուսակցության թեկնածու, ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը: Henaran.am-ի տեղեկություններով, նա “Շիրակ” ֆուտբոլային ակումբի տնօրեն, ՀՀԿ-ական, թիվ 34 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու Արման Սահակյանի դասղեկն է եղել: Աշակերտն էլ սիրելի ուսուցչուհուն հրավիրել էր եզրափակիչը դիտելու:

“Շիրակի” երկրպագուների ակտիվությունն արդարացվեց: Իր պատմության մեջ առաջին անգամ Գյումրիի “Շիրակը” նվաճեց Հայաստանի գավաթը` 1:0 հաշվով առավելության հասնելով Դիլիջանի “Իմպուլսի” նկատմամբ:

Գյումրեցիները 5-րդ անգամ էին դուրս գալիս գավաթի եզրափակիչ ու վերջապես կարողացան նվաճել պատվավոր տիտղոսը՝ “Իմպուլսին” պարտության մատնելով 1։0 հաշվով: “Շիրակ”-ի կազմում հաղթական գոլի հեղինակն էր Յորո Լամին Լին` “Իմպուլսի” դարպասը գրավեց երկրորդ անկյունայինից հետո:

Գյումրիի “Շիրակը” նաև Եվրոպայի լիգայում հանդես գալու իրավունք ստացավ:
Խաղը տեղի ունեցավ Գյումրու քաղաքային մարզադաշտում։

Հիշեցնենք, որ վերակառուցումից հետո իր դռներն է բացել Գյումրու քաղաքային մարզադաշտը: Խաղից առաջ օրհնվել էր մարզադաշտը, որից հետո ողջույնի խոսքով հանդես  էր եկել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը` շնորհակալություն հայտնելով “Շիրակի” նախագահ Արման Սահակյանին` նման տոն կազմակերպելու համար:

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ