18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Գործարար Նուշիկյանը` օրենսգի՞ր

“Ազատ դեմոկրատներ” կուսակացության անդամ Արարատ Զուրաբյանը, վերջերս մամուլում նշել էր, որ թիվ 10 ընտրատարածքում քվեարկելու է Գարեգին Նուշիկյանի օգտին, քանի որ “այդ մարդը բոլոր ընտրություններին օգնել է” Զուրաբյանին:

Heanaran.am-ի հետ զրույցում, Գարեգին Նուշիկյանը մասնավորապես ասաց, որ “իրեն սատաորղ ՀՀԿ-ն եւ իշխանությունները նորմալ են վերաբերում նման հայտարարություններին:

“Զուրաբյանը արտահայտել է իր անձական կարծիքը, բացի դա ես մարդկանց, իմ մտերիմներին չեմ դասակարգում ըստ իրենց քաղաքական ուղղվածության, այլ դասակարգում եմ իրենց մարդկային հատկանիշներով”,-ասել է թեկնածուն:

Հարցին, թե Հայաստանը տնտեսագետների կարիք ունի՞ եւ արդյո՞ք Ազգային ժողովում Նուշիկյանի հայտնվելով, չի նշանակի, որ տնտեսությունը վնաս կկրի, իսկ քաղաքականություն էլ չի շահի` թեկնածուն ասաց. “ Արդյո՞ք Ազգային ժողովում չկա տնտեսագետների կարիք, կամ էլ տնտեսական հին եւ նոր օրենքների փոփոխության անհրաժեշտություն:

Եթե անձը պրոֆեսիոնալ է, առավել եւս, երբ գործարարությունից ու բիզնեսից է գնում այնտեղ, հետեւաբար փորձն ու գիտելիքները կարող է օգտագործել ի օգուտ տնտեսության զարգացմանը”:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ