10 Մայիսի, Saturday, 2025
KFC

Տիգրան Սարգսյանն ընդունել է Ուկրաինայի պետական մաքսային ծառայության նախագահին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ուկրաինայի պետական մաքսային ծառայության նախագահ Իգոր Կալետնիկին: “Ուրախ ենք, որ Հայաստանի եւ Ուկրաինայի մաքսային մարմինների միջև ձևավորվել են փոխհամագործակցության ջերմ հարաբերություններ: Մենք կգործադրենք բոլոր ջանքերը` այդ հարաբերությունները հետագայում եւս զարգացնելու եւ ամրապնդելու համար”,- ասել Տիգրան Սարգսյանը:
Ուկրաինայի պետական մաքսային ծառայության նախագահը նշել է, որ իր երկրի համար շատ կարևոր է բարեկամական եւ եղբայրական Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը, որը հանդիսանում է նաև Ուկրաինայի առևտրատնտեսական կարևոր գործընկերներից մեկը: Այդ առումով, Իգոր Կալետնիկը վստահեցրել է, որ առաջիկայում կիրականացվեն Փոթի-Իլյիչեվսկ սահմանահատվածով հայկական ապրանքների մաքսազերծման ընթացակարգերի պարզեցման աշխատանաքներ:
Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի և Ուկրաինայի պետական մաքսային ծառայության միջև փորձի փոխանակմանը և երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք այլ հարցեր:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ