22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Զինվորը 2 երջանիկ օր ունի` սեքսի եւ զորացրման. “Ուվալնյատի օրը” հունից հանել է նախկին զինվորներին

Բանակում ծառայած երիտասարդների նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ գնահատականներ է հնչեցվում Հովհաննես Իշխանյանի սկանդալային “Ուվալնյատի օրը” ստեղծագործության առնչությամբ: Երիտասարդները նշում են, որ չեն հանդուրժելու “անհայրենիքներին”:
 “Մենք բանակում ծառայած երիտասարդներս, ովքեր հայրենիքին ծառայելը պարտք չեն համարել այլ մեծ պատիվ, Հովհաննես Իշխանյանի ՙՈւվալնյատի օրը՚ այսպես կոչված գիրքը համարում ենք մեծ խայտառակություն և խեղկատակություն ինչպես Հայոց փառապանծ բանակում ծառայած հայորդու, այնպես էլ ապագա գրողի համար: Անգամ որպես գեղարվեստական ոճ սա չհաջողված ստեղծագործություն-խզբզանք է, ինչը հատուկ է անպատասխանատու և չակերտավոր ազատականներին:
Այդ պատմվածքը կամ աշխատանքը ի սկզբանե ներծծված է հակապետականությամբ ու հակահայրենասիրությամբ: Այդ նյութի առաջին իսկ բառերը մարդկայնորեն ատելություն են սերմանում հայրենիքի, բանակի, սպայի, ծառայության, պարտքի և պատվախնդրության հանդեպ: Տեքստի բոլոր խոսքերը և բոլոր հերոսները մարդկային ստահակներ են, ատում են ամեն գեղեցիկը, վախկոտի նման փախչում են բոլոր պատասխանատվություններից և միայն երազում են ոչ մարդկային սպառման ու կենդանական հաճույքների մասին:
Այդտեղ խոսք է գնում միայն բանտային միջավայրի և հանցագործ մթնոլորտի մասին: Զինվորը ներկայացվում է որպես անողնաշար ու անաստված, որը երկու երջանիկ օր ունի. սեքսի և զորացրման: Սպաները ներկայացված են որպես վախկոտ ստորներ, որոնք ինչ որ զինվորի խաղալիք են կամ անսիրտ գազաններ: Տեքստը ինչքան էլ որ արտահայտում է սոցիալական որոշակի շերտի հիմնական բառապաշարը, ամբողջովին գռեհիկ ու մակերեսային է, հակահայկական և հակաուսուցողական է ցանկացած ընթերցողի համար:
Դժվար է մի փոքր պատվախնդիր մարդ լինել և այդ տեքստից զզվանք չապրել: Սա անթույլատրելի է, մեծ վրդովմունք է առաջացրել բանակում ծառայած մեծաթիվ հայորդիների, նախկին զինվորների և սպաների շրջանում: Սա անարգանք է զոհված բազում հերոսների հանդեպ: Կոչ ենք անում անհանդուրժող լինել անհայրենիք մարդկանց կողմից մեր հայրենիքը վարկաբեկող գործողությունների հանդեպ: Սա յուրաքանչյուր հայի համար պատվի հարց է”,-ասվում է հաղորդագրության մեջ:


KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ