05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մաշտոցի պուրակում ՀՀ ոստիկանությունը հաշվի չի նստել անգամ Պաշտպանի հետ. Բնապահպաններ

‘Մենք ենք այս քաղաքի տերը’ քաղաքացիական նախաձեռնությունը եւ  ‘Մեր քաղաքը’ հանրային քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն են տարածել, որում մասնավորապես ասված է.

‘ Մաշտոցի պուրակ էր ժամանել մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Վերջինիս եւ ոստիկանների միջեւ ‘բանակցությունները’, ապարդյուն անցան: Մարդու իրավունքների պաշտպանը պնդում էր, որ բնապահպանների կողմից վրանի տեղադրումն անօրինական չէ, իսկ ոստիկանները, հանձինս Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի, հաշվի չառան մարդու իրավունքների պաշտպանի առաջարկն ու հորդորը, եւ առանց որեւէ իրավական հիմնավորման, կամայական որոշման հիման վրա, արգելեցին վրանի տեղադրումը:

Երբ ակտիվիստներից մի քանիսը փորձեցին տեղադրել վրանը, հենց մարդու իրավունքների պաշտպանի ներկայությամբ ոստիկանները, ներառյալ` ‘կարմիր բերետավորներ’, վրա հասան եւ հրմշտոցով թույլ չտվեցին ակտիվիստներին անգամ բացել վրանը: Մենք տեղի ունեցած միջադեպը համարում ենք, մեղմ ասած, խայտառակություն: Իրավապահ մարմնի ներկայացուցիչները պարտավոր են գործել օրենքի շրջանակներում: ՀՀ ոստիկանությունն արդեն անցել է բոլոր սահմանները եւ հաշվի չի նստում անգամ իր իրավասությունների շրջանակում միջամտություն ցուցաբերող ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ: Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ էին, ինչը եւս մեկ անգամ հավաստվեց մարդու իրավունքների պատշպանի կողմից: Մենք պահանջում ենք անօրինական որոշում կայացնողներին պատժել եւ մեկընդմիշտ վերջ դնել այս կամայականություններին’:

Հիշեցնենք,  որ ս/թ մարտի 31-ին, ժամը 13:00-ից Մաշտոցի պուրակում անօրինական կառուցված տաղավարների ապամոնտաժման աշխատանքներ կատարելու մտադրություն ունեցող անձանց ապրիլի 1-ին միացել  են հետեւյալ քաղաքացիները.

1.Մինասյան Սեյրան, քիմիկոս

2. Վարդումյան Հովիկ, գրող արձակագիր, արցախյան ազատամարտի մասնակից, ջոկատի հրամանատար

3. Վարդանյան Արտավազդ, մաթեմատիկոս

4. Եղիազարյանց Օշին, ճարտարապետ

5. Դոխոլյան Արթուր, լրագրող

6. Բաղդասարյան Էդգար, կինոռեժիսոր

7. Կարապետյան Արայիկ, կառավարման մասնագետ

8. Եղնուկյան Կարո, իրավաբան,  PFA Armenia խորհրդի անդամ, ԱՄՆ-ի Armenian human rights advocates կազմակերպության հիմնադիր, բիզնեսմեն

Henaran.am-ին հաղորդում են  ‘Մենք ենք այս քաղաքի տերը’  քաղաքացիական նախաձեռնության մամլո գրասենյակից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ