22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՌԴ-ում նոր ուժային կառույց կստեղծվի

Ռուսաստանում հնարավոր է նոր ուժային կառույց ստեղծվի` Ազգային գվարդիան, որը կձեւավորվի Ներքին գործերի նախարարության Ներքին զորքերի հիմքի վրա, ինչպես նաեւ Պաշտպանության  նախարարության  ռազմական ոստիկանության, օդադեսանտային զորքերի, ռազմաօդային ուժերի եւ ռազմածովային նավատորմի ուժերի մի մասի հիման վրա: Ազգային գվարդիան կենթարկվի պետության նախագահին, տեղեկացնում է “Независимая Газета”-ն:

Ըստ թերթի` Ազգային գվարդիայի ստեղծման պատճառներն են նախընտրական ցույցերը եւ Հյուսիսային Կովկասում տիրող անկայունությունը: Նոր զորքերն առաջին հերթին հագեցած կլինեն ռազմա-տրանսպորտային ավիացիայով եւ ուղղաթիռներով:

Հնարավոր է, որ Ազգային գվարդիան ղեկավարի Ներքին զորքերի գլխավոր հրամանատար Նիկոլայ Ռոգոժկինը, ով վերջերս հրաժարվել էր իրեն առաջարկված Գլխավոր շտաբի ղեկավարի պաշտոնից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ