09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2012

Հարկային եկամուտների հաշվին պետբյուջեյի եկամուտներն աճել են 4,9 մլրդ դրամով

ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի եկամուտները հունվար-փետրվար ամիսներին կազմել են 119.3 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 115.5 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 65%-ով եւ 54.8%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին եռամսյակի ծրագրի կատարումը: Չնայած բյուջետային ծախսերի համեմատաբար ցածր կատարողականին` ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: ‘ՀՀ 2012 […]

Տիգրան Սարգսյանն ընդունել է Սերգեյ Լավրովին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: ‘Մենք Ռուսաստանի հետ հարաբերություններին ցուցաբերում ենք հատուկ ուշադրություն: Ռուսաստանը հանդիսանում է մեր ռազմավարական գործընկերը եւ մենք պարտավոր ենք ընդլայնել եւ ամրապնդել երկկողմ փոխհարաբերությունները: Այդ նպատակին հասնելու համար կներդնենք բոլոր ջանքերը, քանի որ այն լիովին համապատասխանում է մեր ժողովրդի շահերին’,- ասել […]

Վերջին տվյալներով՝ համբերության բաժակը չի լցվել. Զուրաբյանը դժգոհ չէ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՛՛Ազատ դեմոկրատական” Ալիկ Արզումանյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչու Արարատ Զուրաբյանը չի ընդգրկվել միասնական նախընտրական ցուցակում, եւ հնարավոր է արդյոք, որ նա հրաժարվի կուսակցությունից եւ դուրս գա,  ասաց, որ ցուցակում չընդգրկվելու որոշումը Արարատ Զուրաբյանի անձնական որոշումն է եղել: ՛՛Դա հերթական բամբասանքն է, թե Արարատ Զուրաբյանն ուզում է դուրս գալ կուսակցությունից: […]

Ոստիկանությունը մի քանի որոշումներ է ուղարկել միջազգային փորձաքննության.

Այսօր ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. ‘Մարդու իրավունքների պաշտպանի` Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը ‘Լեզվի մասին’ ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ կազմված լինելու հրապարակման կապակցությամբ հայտնում ենք, որ  ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 2-ի ‘Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող,  քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման կարգը եւ կացության վկայականի նկարագիրը հաստատելու մասին’ թիվ 318-Ն, ‘Փախստականին, ինչպես նաեւ […]

ՄԻՊ-ը շտապել է

Ոստիկանությունը պարզաբանել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տարածած հայտարարությունը, ըստ որի ոստիկանությունը համաձայ է ՄԻՊ դիտողությունների հետ, որոնք արվե են ոլորտն ուսումնասիրելու արդյունքում: Ըստ ՄԻՊ-ի՝ ՀՀ ոստիկանությունն անհամաձայնություն հայտնելով պաշտպանի կողմից հրապարակած զեկույցի բազմաթիվ հարցերից միայն մեկին՝ ընդունում է մյուսները և պատրաստակամություն հայտնում վերացնելու իր գործունեության ոլորտում տարիներ շարունակ առկա մյուս խնդիրները: Ոստիկանության լրատվական ծառայությունից […]

“Facebook”-ը թույն է”. երիտասարդ կինն ինքնասպան է եղել վիրտուալ ընկերների աչքի առջեւ /վիդեո/

Թայվանի բնակչուհի 31-ամյա Քլեր Լինը  իր ծննդյան օրը “օնլայն ինքնասպանություն” է գործել` թունավորվելով գազից: Այս միջադեպը առիթ դարձավ, որպեսզի սոցիոլոգները եւ հոգեբանները կրկին խոսեն “օնլայն ինքնասպանությունները” կանխելու ծառայություն ստեղծելու անհրաժեշտության մասին: Ինքնասպանության օրը Քլերը, ով ծանր է տարել սիրելիի անտարբեր վերաբերմունքն իր հանդեպ, հայտնել է համացանցի իր 9 ընկերներին, որ պատրաստվում է ինքնասպան լինել եւ […]

Հայաստան է ժամանել Բուլղարիայի վարչապետը

Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: ‘Զվարթնոց’ օդանավակայանում Բոյկո Բորիսովին դիմավորել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Բորիսովին ուղեկցում են Բուլղարիայի տրանսպորտի նախարար Իվայլո Մոսկովսկին, աշխատանքի հարցերով նախարար Տոտյու Մլադենովը, ինչպես նաեւ արտաքին գործերի փոխնախարար Իվան Նայդենովը: Երեւանում նախատեսված են Բուլղարիայի վարչապետի հանդիպումները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ազգային […]

Իրանում ռազմական ուժի կիրառումը կսպառնա Հայաստանի եւ Ադրբեջանի անվտանգությանը. ՌԴ արտգործնախարար

Այսօր ՌԴ եւ ՀՀ արտգործնախարարների միջեւ հանդիպման ժամանակ պատասխանելով լրագրողների այն հարցին՝ ինչպես կանդրադառնա Իրանում միջուկային ծրագրի շուրջ ահանգնացող  կոնֆլիկտը Հայաստանի  անվտանգության եւ Ղարաբաղյան հակամարտության վրա, ՀՀ արտգործնախարարն ասաց, որ Հայաստանը կողմնակից է Իրանում կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը: ՛՛Մենք մեր տեսակետը հնչեցրել ենք նաեւ Իրանում: Իրանը մեր հարեւան երկիրն է, եւ մենք հետաքրքրված ենք, որ այս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված