25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՄԻՊ-ը շտապել է

Ոստիկանությունը պարզաբանել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տարածած հայտարարությունը, ըստ որի ոստիկանությունը համաձայ է ՄԻՊ դիտողությունների հետ, որոնք արվե են ոլորտն ուսումնասիրելու արդյունքում: Ըստ ՄԻՊ-ի՝ ՀՀ ոստիկանությունն անհամաձայնություն հայտնելով պաշտպանի կողմից հրապարակած զեկույցի բազմաթիվ հարցերից միայն մեկին՝ ընդունում է մյուսները և պատրաստակամություն հայտնում վերացնելու իր գործունեության ոլորտում տարիներ շարունակ առկա մյուս խնդիրները:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հաղորդում են, որ ՀՀ ոստիկանությունը Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած զեկույցում նշված   բացթողումներն ընդունելու կամ  պաշտպանի մեկնաբանություններին համաձայնություն տալու հայտարարությամբ հանդես չի եկել:   Զեկույցում  նշված հարցերի ուսումնասիրությունը շարունակվում է և ՀՀ ոստիկանությունը դրանց վերաբերյալ  հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ:

Ինչ վերաբերում է պաշտպանի աշխատակազմի պատասխանում նշված՝ փաստացի բնակության վայրում  անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգման   դեպքին, ապա  ոստիկանությունը պարզաբանում է հետևյալը:

“Փաստացի հաշվառման հասցեն համարվում է մշտական բնակության վայրի հասցե: Փաստացի  հաշվառումների տարբերությունը միայն այն է,որ բնակիչը չունի  բնակելի տարածությունում բնակվելու իրավաբանական իրավունք:  Բնակչության պետական ռեգիստրում ըստ մշտական բնակության վայրի հաշվառումն իրականացվում է տվյալ բնակության վայրում բնակվելու իրավունքը հավաստող փաստաթղթի հիման վրա, իսկ փաստացի բնակության վայրի հասցեով հաշվառումը` քաղաքացու դիմումում նշված հասցեում բնակվելու փաստը ստուգելու վերաբերյալ անձնագրային ծառայությունից ՀՀ ոստիկանության տարածքային բաժին ուղարկված հարցման պատասխանի հիման վրա, որով կամ փաստվում, կամ հերքվում է տվյալ հասցեում քաղաքացու բնակվելու հանգամանքը:

Անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգման համար բնակչության պետական ռեգիստրում հաշվառում պահանջելն իրավաչափ է, քանի որ անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգման և անձնագիր տալու գործողությունները քաղաքացու համար առաջացնում են միևնույն փաստական հետևանքները: Այսինքն՝ դրանց միջև բովանդակային տարբերություն գոյություն չունի”:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ